Ներքին 1 տարի առաջ - 21:58 11-02-2025

2 տարի առաջ կրակել են վրան, հիմա ծեծել. Արեն Մկրտչյանի տեռորը Ալավերդիում

«Եթե դուք ինտերնետում փնտրում եք Ալավերդու ոստիկանապետի մասին տեղեկություն, ապա հաստատ կտեսնեք, որ նրա նկատմամբ բազմաթիվ հաղորդումներ են եղել տարբեր դեպքերի կապակցությամբ։ Ես երկու անգամ անձամբ քրեական վարույթ եմ սկսել, սակայն շատերը վախենում են և չեն հետևում։ Նա ունի այն բնավորությունը, որ շատ լավ տիրապետում է ծեծի մեթոդներին, ինչը, իհարկե, անթույլատրելի է։ Ալավերդիում նման դեպքեր միայն այս ներկայիս ոստիկանապետի օրոք են տեղի ունեցել։ Սակայն քանի որ նա անպատիժ է մնում, բազմաթիվ մարդիկ վախենում են ցուցմունք տալ։ Նա իր հարցերը լուծում է բիրտ ուժ կիրառելով և չի ենթարկվում պատասխանատվության»,- ասել է փաստաբան Հակոբ Ճարոյանը Oragir.News-ի հետ զրույցում:

Ճարոյանը նաև պատմել է երեկ Ալավերդի քաղաքում պարեկների և քաղաքացիների միջև տեղի ունեցած միջադեպի մանրամասները: Նրա խոսքով՝ պարեկների 3-4 մեքենա մայորի ցուցումով մոտենում են կանգնած ավտոմեքենային, պահանջում են փաստաթղթեր, ստուգում են գրպանները, խուզարկում են մեքենան, ապա պահանջում են, որպեսզի քաղաքացին իջեցնի անդրավարտիքը, ինչն առաջացնում է նրա զայրույթը, և նա հրաժարվում է կատարել պահանջը:

Արդյունքում նրան և ևս երկու քաղաքացու տանում են և դաժանաբար ծեծում. Ճարոյանի խոսքով՝ այդ ամենում ներգրավված է եղել նաև անձամբ ոստիկանապետը, որը մահակով մտել է ձերբակալվածների մոտ։ Նրանք պատճառաբանում են, որ ձերբակալվածները խուլիգանություն են արել։

«Այս պահին երեք անձ ձերբակալված է, որոնց պաշտպանյալը ես եմ, և նրանք հրաժարվում են ցուցմունք տալ։ Ծեծի ենթարկվելուց հետո շտապօգնության աշխատակիցները մի քանի անգամ այցելել են նրանց, քանի որ նրանց վրա գազ է կիրառվել, և դեռևս ուշքի չեն եկել»,- նշել է Ճարոյանը։

Նա կարծում է, որ այս ամենը հատուկ է կազմակերպվաէ։

«Եթե նայենք վերջին՝ 2022 թվականին տեղի ունեցած Ալավերդիի քաղաքապետի ընտրություններին, կտեսնենք, որ ՔՊ պատգամավոր Արեն Մկրտչյանը, որը Ալավերդիից է, բավականին ակտիվ էր այդ ընթացքում։ Նա լավ ճանաչում է այս ամբողջ խմբին։ Արեն Մկրտչյանի թիկնապահի կողմից կրակելու դեպքն էլ կապված է այն նույն անձի հետ, որին ոստիկանությունում ծեծել են, դա այն անձն է, որին հենց թիկնապահն է կրակել։ Այդ գործը փակվել է, քանի որ Արեն Մկրտչյանի շրջապատն է։ Դրա արդյունքում մենք տեսնում ենք, որ Արեն Մկրտչյանը, որը նախկինում ոչինչ չի ներկայացրել իրենից, այժմ փորձում է տեռորիզմ կիրառել Ալավերդիում»,- նշել է նա։

Ճարոյանը նաև հավելել է, որ ինքը լսել է այն մասին, որ Արեն Մկրտչյանին կարող են նշանակել ՆԳՆ տեղակալ, և քանի որ նա Ալավերդիում որևէ նշանակություն չի ունեցել, այժմ փորձում է հաղթել այն մարդկանց, որոնք իրեն նախկինում ստորացրել են։

Այս դեպքերի կապակցությամբ երկու հոդված է հարուցվել՝ ձերբակալվածների նկատմամբ խուլիգանության (հոդված 258, մաս 1) և ոստիկանի օրինական պահանջը չկատարելու (հոդված 316) համար։

Եթե Հակոբ Ճարոյանի խոսքերը համապատասխանում են իրականությանը, ապա սա խոսում է ոստիկանապետի և ՔՊ պատգամավորի մոտ առաջացած անպատժելիության սինդրոմի մասին, այսինքն՝ հասկանալով, որ կատարած ապօրինությունների համար իրենց ոչ ոք չի պատժելու, նրանք Ալավերդի քաղաքում անում են այն, ինչ խելքներին փչում է, առանց երկար-բարակ մտածելու, քանի որ դրա համար ոչ մեկը նրանց ձեռքը չի բռնելու, հատկապես երբ անձամբ ինքը՝ օրենքի ներկայացուցիչն է նման սկանդալների մեջ։

Հիշեցնենք, որ անցյալ տարի լուրեր էին տարածվում Արեն Սիմոնյանի՝ Ալավերդիի գողականների կողմից ծեծի ենթարկվելու մասին։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին