Ավելին 1 տարի առաջ - 13:45 11-02-2025

Աղբից դեպի աճուրդ. Հարի Փոթերի մասին գրքի առաջին նմուշը վաճառվեց 26 հազար դոլարով    

«Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը» 1997 թվականի առաջին հրատարակության գիրքը ռեկորդային թանկ գնով վաճառվել է NLB աճուրդում։

Ուշագրավ է, որ գրքի առաջին հրատարակությունը հանրային մեծ ուշադրության չի արժանացել, երբեմն՝ հայտնվել աղբարկղում։ Այն ժամանակ ոչ ոք չէր կանխատեսում, որ գիրքը կհայտնվի համաշխարհային սենսացիայի կենտրոնում։

Ամեն բան փոխվեց, երբ Ջոան Ռոուլինգի գրքի հիման վրա ստեղծվեց ֆիլմերի շարքը։

Առաջին ֆիլմը՝ «Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը» թողարկվել է 2001 թվականին, իսկ վերջինը՝ «Հարի Փոթերը և մահվան պարգևները» (մաս 2)՝ 2011 թվականին։ Ֆիլմերի շարքը մեծ հաջողություն ունեցավ աշխարհում, կինոյի պատմության մեջ ամենաբարձր եկամուտով ֆիլմերի շարքերից մեկն է։

Այժմ հաշվի առնելով գրքի յուրահատկությունը՝ առաջին հրատարակության գիրքը աճուրդում վաճառվել է 21 հազար ֆունտ ստեռլինգով (26 հազար դոլար):

Վաճառքը տեղի է ունեցել NLB Auctions ընկերությունում, որը գտնվում է Պայգթոնում։ Այն տեղի է ունեցել շաբաթ օրը, որին գնորդները մասնակցել են թե՛ իրական, թե՛ առցանց տարբերակով։

Գիրքը առաջին տպաքանակի 500 օրինակներից մեկն է, հայտնաբերվել է NLB Auctions-ի սեփականատեր Դանիել Փիրսի կողմից, Բրիքսհեմում մահացած տղամարդու իրերի միջից։

Ի դեպ՝ Դանիել Փիրսը նկատել է, որ գրքի հետևի տեքստում «philosopher’s» (փիլիսոփայություն) բառում վրիպակ կա, գրված է առանց «o» տառի։ Այս սխալն առկա է գրքի միայն առաջին տպաքանակում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում