Արտաքին 1 տարի առաջ - 18:30 01-02-2025

ՌԴ-ում ձերբակալել են Արթուր Գալստյանին և «Ռոսնանո»-ի ևս 2 աշխատակցի 

Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ «Ռոսնանո» պետական կորպորացիայի 3 աշխատակիցներ են ձերբակալվել:

Ձերբակալվածների թվում են «Ռոսնանո»-ի ղեկավարի տեղակալ Բորիս Պոդոլսկին, ֆինանսական գծով գործադիր տնօրեն Արթուր Գալստյանը և հարկման և հաշվետվությունների գծով տնօրեն Մարինա Կասենկովան:

«Մեշչանսկի շրջանային դատարանի որոշմամբ բավարարվել է նախաքննության մարմինների միջնորդությունը՝ Արթուր Հենրիկի Գալստյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ: Վերջինս մեղադրվում է ՌԴ ՔՕ 285-րդ հոդվածի 3-րդ մասով (լիազորությունների չարաշահում, որն առաջացրել է ծանր հետևանքներ)»,-ասվում է դատարանի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է