Ներքին 1 տարի առաջ - 18:21 30-01-2025

Գյումրեցի իրավապաշտպանն արդարացվեց

Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանը քիչ առաջ արդարացրեց գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանին։

Հիշեցնենք, որ գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ձերբակալվել է հունիսի 5-ին՝ Բագրատ Սրբազանի հանրահավաքի ժամանակ։

Oragir.News-ը զրուցել է իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի փաստաբան Արտակ Նավասարդյանի հետ։

«Գործի քննության արդյունքում դատարանը արդարացման վերդիկտ կայացրեց՝ արդյունքում արձանագրելով, որ այն գործողությունները, որոնք մեղսագրվում են պարոն Պողոսյանին, դրանք չեն հանդիսանում հակաիրավական։ Այսինքն` այդ արտահայտությունները չեն հանդիսանում հանցագործություն։ Ըստ էության՝ այն մեղադրանքը, որը ներկայացվել էր, չապացուցվեց դատարանում։ Ըստ էության՝ կայացվեց արդարացման վերդիկտ, որին հաջորդելու է արդարացման դատավճիռը»,-հայտարարեց փաստաբանը։

Նշենք, որ Կարապետ Պողոսյանի ընտանիքն Պողոսյանի նկատմամբ հարուցված քրեական գործը որակել էր քաղաքական։

Իրավապաշտպանի կինը` Անգին Մալխասյանը, ամիսներ առաջ Oragir.News-ի հետ զրույցում հայտարարել էր, որ կատարվածը վրեժխնդրություն և քաղաքական հետապնդում է։

Փաստաբանի փոխանցմամբ` փետրվարի 10-ին նշանակել են լրացուցիչ դատալսում։

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
11:31 Երևանում տուն ձեռք բերելը դառնում է թրենդային
10:07 Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը
11:21 Ինքն իմ Կաթողիկոսը չէ, ինքն Ամենայն Հայոց չէ․ Ռուբինյան
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը