Մամուլ 1 տարի առաջ - 08:07 29-01-2025

2025 թվականին հայտարարագրված առաջին նվեր ժամացույցը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2025 թվականի առաջին նվերը, որը հայտարարագրվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում, տրվել է Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից։

«Ժողովուրդ» օրաթերթը Հանձնաժողովի պաշտոնական կայքից տեղեկանում է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած «Հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողների նվերների հաշվառման ձեւաթղթի» համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության աշխատակից Արման Սարգսյանը դեկտեմբերի 28-ին, աշխատանքում դրսևորած նախաձեռնողականության համար, խրախուսվել է և ստացել է նվեր` 171 հազար 997 դրամ արժողությամբ ժամացույց։

Համաձայն նվերի տեխնիկական բնութագրի՝ ժամացույցը պատկանում է «Գնոմոն» տեսակին և 925 հարգի արծաթ է` 25,60 գրամ կշռող, իսկ հետնամասում գրառված է «ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե»։

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեի արդեն նախկին նախագահ Սասուն Խաչատրյանը ՀՀ Գլխավոր դատախազության կողմից ևս նվեր էր ստացել նույն ժամացույցից՝ 925 հարգի արծաթ, «Գնոմո» տեսակի, որի քաշը կազմել էր 7,23 գրամ, իսկ գոտին բնական կաշվից էր։ Ժամացույցն արժեցել էր 94 հազար դրամ»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան