Մամուլ 1 տարի առաջ - 08:00 28-01-2025

Ոսկու գործը փակվում է․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

ՀՀ իշխանությունների կողմից ԵՄ-ին անդամակցելու գործընթացի առջեւ կանաչ լույս վառելուց անմիջապես հետո Ռուսաստանից հնչող նախազգուշացումները, ըստ լուրերի, ավելի գործնական տեսք են ստացել՝ թեեւ դեռեւս լոկալ մակարդակում: Օրինակ, սահմանափակել են որոշ ապրանքների ներմուծումն ու արտահանումը Ռուսաստան։ Տեղեկություններ կան, որ վերջին շաբաթներին ոսկու արտահանման ծավալներն են էականորեն կրճատել, հայտնի է, որ ՌԴ-ի դեմ եվրոպական պատժամիջոցներից հետո Հայաստանի ոսկու շուկայում աննախադեպ ակտիվություն կար` Ռուսաստանից վերաարտահանման հետ կապված, ինչն էլ իր հերթին բարձր տնտեսական ցուցանիշներ էր ապահովում` բյուջեի մեծ մուտքեր։

Հայաստանը ներմուծում է ռուսական ոսկին, ապա զարդերի տեսքով արտահանում Արաբական Միացյալ էմիրություններ եւ այլ երկրներ։ Դիցուք՝ 2023-ին արտահանված ոսկու ընդհանուր արժեքը կազմել է 1.8 միլիարդ դոլար, որը 2022 թվականի համեմատ 4.4 անգամ աճել է։ 2024-ին այդ ցուցանիշը գրեթե քառապատկվել է։ Ոսկերչական արտադրանքի կտրուկ աճը ապահովել է մեկ ընկերություն՝ «Երևանի ոսկերչական ֆաբրիկան», որը փոխկապակցված է ՔՊ-ական պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի և նրանց պատկանող «Սիլ կապիտալ» խմբի հետ:

Երեկ մենք հետաքրքրվեցինք` արդյո՞ք վերջին շրջանում կրճատվել են ներմուծված ոսկու ծավակները, մեզ փոխանցեցին, որ «էական փոփոխություններ չկան»։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան