Արտաքին 4 տարի առաջ - 18:14 05-03-2022

Zara-ն, Pull&Bear-ը, Massimo Dutti-ն, Bershka-ն  նույնպես փակվում են Ռուսաստանում

Իսպանական Inditex ընկերությունը, որին են պատկանում Zara, Pull&Bear, Massimo Dutti, Bershka հագուստի հանրահայտ խանութների ցանցերը, Ռուսաստանում 502 խանութների աշխատանքը դադարեցնում է։

Ներկա պայմաններում Inditex-ը չի կարող երաշխավորել Ռուսաստանում գործունեության շարունակականությունը, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ, դրա հետ մեկտեղ Ռուսաստանում ընդհանուր ներդրումները Inditex-ի համար ֆինանսապես նշանակալի չեն։

Ընկերությունը նաև հաղորդել է, որ նախատեսում է մշակել հատուկ ծրագիր՝ աջակցելու համար 9000 ռուս աշխատակիցներին։

«ՍՊԱՐԿ-Ինտերֆաքս»-ի տվյալներով՝ Ռուսաստանում Inditex-ի ամենամեծ բիզնեսը եղել է Zara ցանցը. 2020 թվականին նրա եկամուտը կազմել է 39,6 մլրդ ռուբլի, մաքուր շահույթը՝ 2,3 մլրդ ռուբլի։ Ռուսաստանում աշխատանքի դադարեցման մասին արդեն հայտարարել են Marks & Spencer, Mango, H&M օտարերկրյա ռիթեյլերները։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան