Ներքին 1 տարի առաջ - 00:19 28-01-2025

Հայաստանում տպագրվող հանդեսները զանգվածաբար անցնում են վատ անգլերենով տպագրվելուն․ սա մի նոր չարիք է

ԵՊՀ Ցեղասպանագիտության բաժնի վարիչ Սուրեն Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մի թեմայի մասին եմ ուզում գրել, որն ինձ իրոք մտահոգում է։ Մի քանի օր առաջ տեսա, որ ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի հանդեսի նոր համարն է լույս տեսել, մտա նայեմ բովանդակությունը, տեսա ամբողջությամբ անցել են անգլերեն հոդվածների, երեկ էլ Արեւեգագիտության ֆակուլտետը տարածեց "Արեւելագիտության հարցեր" ժողովածուի հրատարակման մասին լուրը, նորից ուզեցա տեսնել բովանդակությունը՝ էլի անգլերեն։

Սա մի նոր չարիք է, երբ Հայաստանում տպագրվող հանդեսները զանգվածաբար անցնում են վատ անգլերենով տպագրվելուն։

Ես ունեմ համոզմունք, որ Հայաստանում գիտական հանդեսները պետք է մեծամասամբ լինեն հայերեն, իհարկե, որոշ անգլերեն հանդեսներով։

Նախ ուսանողները կամ երիտասարդ գիտնականները, կամ ավագ սերունդը ավելի հեշտությամբ կընթեցի դրանք։

Հետո, հայերենը որպես գիտության լեզու մեռնում է, եթե այն չի օգտագործվում հոդվածներ գրելու համար։ Չեն առաջանում տերմիններ, նորագույն տեսությունները չեն նկարագրվում հայերենով։ Մխիթարյան միաբանները կսարսափեին, եթե մեկն ասեր, որ Հայկական անկախ պետություն է լինելու ու գիտությունը անգլերեն են զարգացնելու։

Եվ, վերջապես, ես գիտեմ, որ պատճառաբանելու ենք միջազգայնացմամբ, "Սքոպուս"ով եւ այլ շտեմարաններ մտնելով։ Ասեմ, որ լեզուն խոչընդոտ չի դրա համար։ Բազմաթիվ ոչ անգլերեն հանդեսմեր կան, այդ թվում թուրքերեն։ Իսկ ԱԲ վրա հիմնված թարգմանիչների պարագայում լեզուն նույնպես բոլորովին արդարացում չի։

ՀԳ․ Հայոց ցեղասպանության թանգարան֊ինստիտուտն այդ հարցն արդեն լուծել է։ Մենք ունենք հայալեզու "Ցեղասպանագիտական հանդեսը" եւ անգլալեզու "International Journal of Armenian Genocide Studies"-ը»։

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
11:47 Քիմ Քարդաշյանը խոսել է կերակրափողի առողջական խնդրի և հնարավոր վիրահատության մասին
13:30 5564 արցախցի աշխարհազորայինների համար գումար է հատկացվել
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
14:38 Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա Գրիգորյան
15:11 Ալեքսանդրա Գրիգորյանը ծանրամարտի աշխարհի առաջնությունում փոքր բրոնզե մեդալ է նվաճել

Ձեզ գուցե հետաքրքրի