Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:07 27-01-2025

Ամերիկայի տեղը թող մեզ ցույց չտան, եթե գնայինք, հիմա մի քանի հարյուր հազար դոլար դրած էր մեր տակը

Մեր՝ այստեղ հավաքվելու պատճառը, բողոքը գույքահարկի, աղբի գումարի թանկացման, հարկային տեռորի և մեր անձնական հաշիվներ մուտք գործելու համար է։ Մեզ մեկ շաբաթ առաջ ընդունել էին, ասել՝ դիմում գրեք, որը ոչ մի արձագանք չի ունենում։ Այս մասին այսօր կառավարության մոտ կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ Oragir.News-ի հետ զրույցում ասաց քաղաքացիներից մեկը՝ նշելով, որ պատրաստվում են հավաքվել ու պահանջել՝ չեղարկել սխալ որոշումները։

Նրա խոսքով կառավարությունից ոչ ոք չի արձագանքել, միայն Փաշինյանի հայտարարությունն են լսել՝ «գնացեք, Ամերիկաները հարկ տվեք».

«Ես 15 տարի հարկ եմ տվել, տալիս եմ ու կտամ, բայց էն դեպքում երբ գումարը ծախսվի իմ երկրի վրա, որ թե գնա ինչ-որ անհատի գրպան։ Ամերիկայի տեղն էլ թող մեզ ցույց չտան, եթե գնայինք, հիմա մի քանի հարյուր հազար դոլար դրած էր մեր տակը»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը