Արտաքին 1 տարի առաջ - 09:41 27-01-2025

Բելառուսի ժողովուրդը երկրի նախագահ է ընտրել Ալեքսանդր Լուկաշենկոյին

Այսօր՝ հունվարի 27-ին՝ ժամը 02:30-ին, Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Իգոր Կարպենկոն հնչեցրել է նախագահի ընտրության քվեարկության արդյունքները։

Բելառուսի Հանրապետության նախագահ է ընտրվել Ալեքսանդր Լուկաշենկոն: Նրա օգտին քվեարկել է ընտրողների 86.82 տոկոսը։ Իգոր Կարպենկոն նշել է, որ ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝

Գայդուկևիչ Օլեգ Սերգեևիչ՝ 2.02%,
Կանոպացկայա Աննա Անատոլիևնա՝ 1.86%,
Լուկաշենկո Ալեքսանդր Գրիգորևիչ՝ 86.82%,
Սիրանկով Սերգեյ Ալեքսանդրովիչ՝ 3.21%,
Խիժնյակ Ալեքսանդր Նիկոլաևիչ՝ 1.74%։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախատեսում է փետրվարի 3-ին ամփոփել Բելառուսի նախագահի ընտրությունների վերջնական արդյունքները, հայտարարել է ԿԸՀ նախագահը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը