Արտաքին 1 տարի առաջ - 16:13 26-01-2025

Իրանը և Թուրքիան քննարկել են ավտոմեքենաների համար վառելիքի հարկային արտոնության չեղարկումը

Թուրքիայում Իրանի դեսպան Մոհամմադ Հասան Հաբիբզադեի և Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների փոխնախարար Էնվեր Իսկուրթի հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տրանսպորտի և տարանցման ոլորտում Թեհրանի և Անկարայի համագործակցության ընդլայնման ուղիները, գրում է Tehran Times-ը։

Հանդիպմանը քննարկվել է նաև Իրանի և Թուրքիայի սահմանային անցակետերում բեռնատարների երթևեկության վերջին խնդիրը։ Իր տարածք մուտք գործող իրանական առևտրային մեքենաների համար վառելիքի հարկի արտոնությունները վերացնելու Թուրքիայի վերջին որոշումը լուրջ վեճերի տեղիք է տվել:

Այս որոշումը, որն ուժի մեջ է մտել 2024 թվականի դեկտեմբերի 29-ից, բեռնատարների իրանցի վարորդներին ստիպում է վճարել վառելիքի չափազանց մեծ հարկեր, որոնք կազմում են Թուրքիայում սպառման հարկի հատուկ տոկոսադրույքի 155 տոկոսը, գրում է Mehr-ը։

Թեև Թուրքիան հիմնավորում է իր որոշումը փոխադարձությամբ, սակայն այն խաթարում է երկու երկրների միջև երկկողմ առևտրային հարաբերությունների ամրապնդմանն ուղղված շարունակական ջանքերը, հաղորդում է իրանական լրատվամիջոցը։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է