Արտաքին 1 տարի առաջ - 10:10 26-01-2025

Ուկրաինական ԱԹՍ-ները գնդակոծել են Ռյազանի նավթավերամշակման գործարանը

Ռյազանի նավթավերամշակման գործարանը հարձակման է ենթարկվել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կողմից, հաղորդում են ռուսալեզու Telegram մի քանի ալիքներ կիրակի լույս հունվարի 26-ի գիշերը: Հրապարակման պահին այս տեղեկատվության պաշտոնական հաստատում չկար։ Գրում է DW-ն։

Լրագրող Ալեքսանդր Նևզորովը Telegram-ի իր ալիքում հրապարակել է լուսանկարներ և տեսանյութեր, որոնք պատկերում են նավթավերամշակման գործարանում տեղի ունեցած պայթյունի պահը։ Ինչպես հաղորդում է Baza Telegram ալիքը, տեղի բնակիչները լսել են առնվազն 6 պայթյուն և գործող հակաօդային պաշտպանության համակարգերի ձայներ։ «VChK-OGPU» Telegram ալիքը գրել է, որ «Ռյազանի նավթավերամշակման գործարանը շրջափակված է, և գործարան են ժամանում մեծ թվով հրշեջ մեքենաներ»։

Միևնույն ժամանակ, Ռյազանի շրջանի նահանգապետ Պավել Մալկովը Telegram-ում հայտնել է, որ «անօդաչու թռչող սարքերը ոչնչացվել են Ռյազանի շրջանի տարածքում հակաօդային պաշտպանության և էլեկտրոնային պատերազմի համակարգերի միջոցով»։ Նա չի հստակեցրել նրանց նպատակները։ «Զոհերի մասին նախնական տեղեկություններ չկան, նյութական վնասները գնահատվում են»,- ասված է Մալկովի գրառման մեջ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում