Արտաքին 1 տարի առաջ - 23:47 25-01-2025

ԱՄՆ-ն դադարեցրել է գենդերային չեզոք «X» նշանով անձնագրերի տրամադրումը

Միացյալ Նահանգները դադարեցրել է գենդերային չեզոք «X» խորհրդանիշով անձնագրերի տրամադրումը՝ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանից հետո, որը սահմանափակում է կառավարության կողմից տրանսգենդերների ինքնության ճանաչումը, հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով ԱՄՆ Պետդեպարտամենտը։

«Այս կարգադրության համաձայն՝ դեպարտամենտի կողմից ԱՄՆ անձնագրերի տրամադրումը կհամապատասխանի անհատի կենսաբանական սեռին, ինչպես սահմանված է հրամանում», - ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:

Պետքարտուղարության խոսնակն ասել է, որ գերատեսչությունն «այլևս չի տրամադրի «X» նշումով ԱՄՆ անձնագրեր» և «կասեցրել է բոլոր այն դիմումների մշակումը, որոնք պահանջում են այլ սեռ, քան նշված է հրամանում»:

«Նախկինում տրված գենդերային նշաններով անձնագրերի վերաբերյալ ուղեցույցը շուտով կհրապարակվի», - ասաց խոսնակը՝ հավելելով, որ թարմացումները կտեղադրվեն ճանապարհորդությունների դեպարտամենտի կայքում։

ԱՄՆ Պետդեպարտամենտը «X» նշումով իր առաջին անձնագիրը թողարկել է 2021 թվականի հոկտեմբերին՝ Կոլորադոյից ինտերսեքս անձի գլխավորած երկարատեւ իրավական պայքարից հետո։ 2022 թվականի սկզբից սկսվել է այս նշանով անձնագրերի պարբերական տրամադրումը։

Թրամփը, երկուշաբթի օրը՝ պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո, հրաման է ստորագրել, որով դաշնային գործակալություններից պահանջվում է ընտրություն առաջարկել միայն տղամարդկանց կամ կանանց՝ որպես մի շարք միջոցառումների մի մաս, որոնք ուղղված են իր նախորդի որդեգրած քաղաքականության արագ շրջմանը:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է

Ձեզ գուցե հետաքրքրի