Արտաքին 1 տարի առաջ - 22:00 25-01-2025

Իրանա-ադրբեջանական լարվածությունը, Պենտագոնի նոր ղեկավարը, Մոլդովայի ուղերձը. Ամփոփ լուրեր. Արտաքին

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է հունվարի 25-ի միջազգային կարևոր լուրերը։

Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յունն իր դիվանագիտական առաքելությունը ավարտել է 2024 թ–ի հուլիսի 11–ին, դրանից հետո նոր դեսպան չի նշանակվել։ Այս մասին նշել է Չինաստանում Հայաստանի նախկին դեսպան Սերգեյ Մանասարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու Չինաստանը Հայաստանում արդեն 7 ամիս դեսպան չունի։ Նա համոզված է, որ խնդիրն այս պահին Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերություններն են, քանի որ հետխորհրդային բոլոր փոքր պետությունների հետ հարաբերություններ ստեղծելիս Չինաստանը տվյալ պետության և Ռուսաստանի միջև հարաբերությունները դիտարկում է որպես լակմուսի թուղթ։ «Այսինքն եթե հարաբերությունները նորմալ են, ուրեմն կանաչ լույս է, ու չինացիները գնում են առաջ։ Իսկ եթե մենք այլ ուղղության ենք ձգտում դեպի Արևմուտք, դա եթե ոչ կարմիր ապա դեղին լույս է չինացիների համար։ Իմ խորին համոզմամբ` չինացիները այսօր ունեն դեղին լույս մեր առաջ, ու նրանք սպասում են, թե ինչ է տեղի ունենալու, ոնց է շարունակվելու, որտեղ ենք մենք գնալու»,– հավելեց նախկին դեսպանը։

Ադրբեջանում Իրանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Սայեդ Ջաֆարի Աղայե Մարիանը կանչվել է այդ երկրի արտաքին գործերի նախարարություն։ Ադրբեջանական ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ նրան բողոք է ներկայացվել «կառավարությանը մոտ կանգնած իրանական տպագիր լրատվամիջոցներում» Ադրբեջանի և այդ երկրի ղեկավարության դեմ «բացահայտ արշավի համար»։ Նա այս նույն միջադեպի առիթով էլի էր Ադրբեջանի ԱԳՆ կանչվել։ Պատճառն իրանցի ազդեցիկ հոգևորականներից մեկի՝ Արդեբիլում Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ այաթոլա Ամելիի ներկայությամբ հնչած հայտարարություններն էին, որոնք Բաքվում «վիրավորական և սադրիչ էին որակել»։

Փիթ Հեգսեթին դժվարությամբ, սակայն հաջողվել է հավաքել բավարար ձայներ՝ դառնալու ԱՄՆ պաշտպանության հաջորդ նախարարը: Նրա վիճահարույց թեկնածությունը դեմոկրատների և նույնիսկ որոշ հանրապետականների կատաղի առճակատմանն էր բերել: 44-ամյա Հեգսեթը վերջին տասնամյակում աշխատել է որպես Fox News-ի հաղորդավար։ Նրա թեկնածության վերաբերյալ կոշտ գնահատականներ են հնչեցրել դեմոկրատ սենատորները՝ շեշտելով, որ Պենտագոնի ղեկավարի պաշտոնին հավակնող անձը չունի հրամանատարական փորձ, քննադատում է մարտական ստորաբաժանումներում կանանց ծառայությունը։ Հեգսեթի անունը կապվում է նաև ենթադրյալ սեռական ոտնձգությունների հետ, ըստ որոշ հրապարակումների, նա նաև ալկոհոլի նկատմամբ թուլություն ուներ։ Այս մեղադրանքները Պենտագոնի ղեկավարի թեկնածուն կեղծ է որակել, միաժամանակ համաձայնելով, որ ինքը «կատարյալ անձ չէ», ոչ էլ ավանդական թեկնածու է այդ պաշտոնի համար։

Առավել մանրամասն՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում