Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 11:06 25-01-2025

Նոր Խարբերդի տներից մեկում տղամարդու մահվան փաստով 2 ձերբակալված կա. shamshyan.com

Բացահայտվել է Նոր Խարբերդի Աջափնյակ փողոցի տներից մեկում կատարված սպանությունը, հայտնաբերվել են կասկածյալները։

Ոստիկանների կատարած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հունվարի 19-ին՝ ժամը 19։00-ի սահմաններում, Լոռու մարզի բնակիչ 39-ամյա Արտաշես Մ․-ն իր ընկեր, Արմավիրի մարզի բնակիչ 32-ամյա Քյարամ Ս․-ի հետ գտնվել է Նոր Խարբերդի Աջափնյակ փողոցի նշված տանը, որտեղ սնվել են, օգտագործելով ոգելիչ խմիչք ևս, ինչի ժամանակ Յուրիկ Շ․-ի և Արտաշես Մ․-ի միջև կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, ինչը այնուհետև վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ Յուրիկ Շ․-ն ձեռքերով և ոտքերով, այնուհետև տանը եղած տարբեր առարկաներով, այդ թվում՝ աթոռով, բազմաթիվ հարվածներ է հասցրել Արտաշես Մ․-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, ինչն էլ դարձել է Արտաշես Մ․-ի մահվան պատճառ։ Այդ ամենից հետո Յուրիկ Շ․-ն և Քյարամ Ս․-ն հափշտակել են ծեծվածի բջջային հեռախոսը, դուրս եկել տանից և տաքսիով հեռացել։

Այնուհետև հասնելով «Սասունցի Դավիթ» կայարան, գետնանցումում գողացված հեռախոսը վաճառել են Հարություն Կ․-ին, ով գետնանցումի տակ զբաղվում է բջջային հեռախոսների առք ու վաճառքով և վերանորոգմամբ։

Ոստիկանները անհրաժեշտ միջոցառումների արդյունքում Արագածոտնի մարզի Արտենի բնակավայրում հայտնաբերում են Քյարամ Ս․-ին, ով կասկածանքով տեղափոխվում է ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ էլ փաստերի ճնշման տակ խոստովանում է կատարվածը, իսկ Յուրիկ Շ․-ին ոստիկանները հայտնաբերում են Գյումրի քաղաքում՝ իր 40-ամյա ընկերոջ բնակարանում։ Թե Յուրիկ Շ․-ն, թե՛ նրա ընկեր 40-ամյա Արտյոմ Մ․-ն սպանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվում և տեղափոխվում են ոստիկանության Շենգավիթի բաժին։

Նշված անձինք այնուհետև ոստիկանության Շենգավիթի բաժնից ներկայացվում են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ ձերբակալվել և տեղափոխվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Երևանի ձերբակալվածների պահման վայր։

Հիշեցնենք, որ հունվարի 23-ին առեղծվածային դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Նոր Խարբերդ Աջափնյակ փողոցում գտնվող տներից մեկում տղամարդու դի կա:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ