Մամուլ 1 տարի առաջ - 07:20 24-01-2025

Նահապետ Գևորգյանի որդու հարցը քննչական կոմիտեում է. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Նահապետ Գեւորգյանի որդու հարցով զբաղվում է քննչական կոմիտեն։

Հունվարի 16-ին «Ժողովուրդ» օրաթերթը հարց էր բարձրացրել ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին՝ արդյոք նա վախենում է «բանդիտներից»։ Մասնավորապես «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողն ասել էր. ««Ես չեմ կարող թույլ տալ, որ որեւէ մեկն ինձ ասի՝ թույլ, ուրեմն թույլ են ուժային կառույցները…» այս հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը ուժային մի շարք կառույցների ղեկավարների, այդ թվում եւ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին ՍՄՍ գրեց, որ հեռանան պաշտոնից: Նշանակվեցիք դուք, որպեսզի, բնականաբար, ուժեղացնեք կառույցը: Բայց դուք մի քանի շոուներով եք աչքի ընկել. ինչ-որ մարդկանց «շարասյուներ» կանգնեցնել, պառկեցնել ասֆալտին, թափ տալ շորերն ու տուն ուղարկել: Իմ հարցը կոնկրետ է, տիկի՛ն նախարար. նախկին պատգամավոր Նահապետ Գեւորգյանի որդին ակնհայտորեն գազագողությամբ է զբաղվում, հարկային ծառայությունն անկարող է վերահսկել, տեսուչները չեն կարողանում մոտենալ՝ գազի հաշվիչների տվյալները վերցնելու: Կարճ ասած՝ բանդա է գործում պետության ներսում: ՈՒ սա «Ժողովուրդ» օրաթերթը չի ասում. լրատվամիջոցները ամիսներ շարունակ աղաղակում են: Տեղյակ չե՞ք: Օրերս նույն նահապետ Գեւորգյանի որդուն ցուցադրաբար ձերբակալեցիք ու շատ արագ բաց թողեցիք: ՎԱԽԵՆՈ՞ՒՄ ԵՔ՝ ՄԱՄՈՒԼԻ ԱՍԱԾ «ԲԱՆԴԻՏՆԵՐԻ» դեմ պայքարեք. ինչ ուզում՝ անում են, թե՞ պետությանը ձեռնտու են գազագողության այդ մասշտաբները»:

Եվ ահա մեր այս բարձրաձայնումից հետո ՆԳՆ նախարար Արփինե Սարգսյանը որոշել է գործին ընթացք տալ։ ՆԳՆ-ից մեզ հայտնեցին. «ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳ վարչության Արմավիրի մարզային վարչությունում ստացված տեղեկությունով՝ խուլիգանության փաստով կազմվել են փաստաթղթեր եւ ուղարկվել Վաղարշապատի քննչական բաժին»։»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան