Մամուլ 4 տարի առաջ - 09:42 07-04-2022

Քննչական կոմիտեում հաստիքներ կավելանան. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Կառավարության այսօրվա նիստում զեկուցվող նախագծերի թվում քննարկվել է ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների եւ հարակից օրենքների նախագծերին հավանություն տալու մասին հարցը: Այս փոփոխություններով կավելանան հաստիքներ եւ աշխատավարձեր:

ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի համատեքստում ներկայիս հետաքննության որոշ մարմինների հաստիքների կրճատման արդյունքում նույն քանակով հաստիքներ կավելանան ՀՀ քննչական կոմիտեում՝ ապահովելու նույն ծավալի գործերի պատշաճ քննությունը:

Այս տեսանկյունից լրացուցիչ հատկացման անհրաժեշտություն կառաջանա քննիչի եւ հետաքննության մարմնի աշխատակցի (հետաքննություն իրականացնող անձի) աշխատավարձի տարբերության մասով (օրինակ՝ ՀՀ ոստիկանության հետաքննիչի աշխատավարձը կազմում է մոտավորապես 296.000 ՀՀ դրամ, իսկ սկսնակ քննիչի աշխատավարձը՝ մոտ 341.000 ՀՀ դրամ)»:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
11:16 Անի Ավետիսյանի և որդու լուսանկարը՝ հիվանդանոցից. տղան ևս վիրավորվել է ադրբեջանցու հարձակումից
09:05 Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, պարեկները վնասազերծել են զինված անձին
13:17 Զելենսկին չափն անցել է. Մասկը կարծում է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք
15:41 Նոյեմբերյանում 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է
14:28 Զելենսկին վայելում է ուկրաինացի ժողովրդի աջակցությունը, և հենց նա ունի ընտրելու իրավունքը. Սիբիգան՝ Թրամփին
17:48 Ինչպես է Պուտինը նշել ծննդյան օրը. Պեսկովը մանրամասներ է հայտնել
09:31 Հարձակում` Էր Ռիադի օդանավակայանի վրա․ կա 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր
10:14 Ուկրաինային նոր նախագահ է պետք. Դոնալդ Թրամփ