Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:30 23-01-2025

Աննա Հակոբյանը Փաշինյանի գլխավոր հրամանատարն է. հարցում՝ Դավոս գնալու մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ հունվարի 23-24-ին աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիա՝ մասնակցելու Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին։
Այցի շրջանակում վարչապետը կմասնակցի պանելային քննարկման, երկկողմ հանդիպումներ կունենա միջազգային գործընկերների հետ:

Oragir.News-ն այսօր շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ որքա՞ն անհրաժեշտ է Աննա Հակոբյանի Դավոս գնալը»։

Հարցվածների մեծ մասի կարծիքով՝ կարիք չկար, որ Աննա Հակոբյանը մեկներ Դավոս։ Սակայն, որոշ քաղաքացիներ էլ նշեցին, թե նորմալ է, որ կինը գնացել է իր ամուսնու հետ։

Քաղաքացիներից մեկն ասաց, որ Աննա Հակոբյանի կարիքը չկար Դավոսում։ «Բայց դե ինքը ամեն տեղ ուզում ա էրևա, ցուցադրվի։ Երևի ինչ-որ հավակնություններ ունի, որ իր ամուսնուց հետո ինքը նստի վարչապետ։ Համենայնդեպս երկուսին էլ մաքրել ա պետք էս երկրից, վապշե էս երկրի երեսից»,- նշեց նա։

Մեկ այլ անցորդ էլ նշեց, որ բացարձակ պետք չէր, որ Աննա Հակոբյանը գնար Դավոս։ «Չեմ գտնում անհրաժեշտություն։ Ընդհանրապես ինքը գոյություն պետք ա չունենա»,- ասաց նա։

Հարցվածներից մեկն էլ նշեց, որ եթե Նիկոլ Փաշինյանի կինը պետք է նրա կողքին լինի։ «Մենք էդ բոլոր գաղտնիքները որտեղից իմանանք, ուրեմն անհրաժեշտ է, որ իր ա կնոջը հետը տարել ա»,- ասաց նա։

«Դե առանց Աննայի Փաշինյանն ինչ գործ ա անում, չէ որ գլխավոր հրամանատարն Աննա Հակոբյանն է»,- պատասխանեց մեկ այլ քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ