Սպորտ 1 տարի առաջ - 17:45 22-01-2025

Խաշմանյանի և «Ալաշկերտի» ճանապարհները 5-րդ անգամ բաժանվեցին

«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը պաշտոնական հայտարարություն է ներկայացրել։ Ակումբը տեղեկացրել է թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի հետ պայմանագիրը երկկողմ համաձայնությամբ խզելու մասին։

Մասնագետը հարազատ ակումբ էր վերադարձել 2024 թվականի ամռանը․ նրա գլխավորությամբ «Ալաշկերտը» ընդամենը 13 միավորով առաջնության առաջին շրջանն ավարտել է նախավերջին հորիզոնականում։

Նշենք, որ Խաշմանյանը «Ալաշկերտից» հեռանում է 5-րդ անգամ։