Արտաքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:05 20-01-2025

HRW-ի կոշտ զեկույցը, ԱՄՆ-ի բեկումնային պահը և հակաադրբեջանական պատժամիջոցները. Ամփոփ լուրեր. արտաքին

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է հունվարի 20-ի միջազգային կարևոր լուրերը։

Միջազգային Human rights watch իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է իր տարեկան զեկույցը, որում շեշտել է՝ չնայած ստանձնած պարտավորություններին՝ Ադրբեջանն էական քայլեր չի ձեռնարկել՝ երաշխավորելու Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի անվտանգ ու արժանապատիվ վերադարձը, կամ վերականգնելու նրանց սեփականության իրավունքները։ Նույն զեկույցի՝ Հայաստանի վերաբերյալ բաժնում նշվում է, որ ողջ 2024-ին «հանրային քննարկումներում գերակշռում էր անապահովության զգացումը՝ Ադրբեջանի հետ դեռևս չկարգավորված հակամարտության պատճառով»։ Անդրադառնալով ներքաղաքական հարցերին՝ հեղինակավոր կազմակերպությունը երկրորդ տարին անընդմեջ խոսում է
հայաստանյան ոստիկանության կողմից արձանագրված չարաշահումների, ու դրանց համար համարժեք պատժի բացակայության մասին։

Օրինակ բերելով հունիսի 12 -ին խորհրդարանի մոտ ցուցարարների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախումները՝ Human Rights watch-ը գրում է՝ «իրավապահները, ըստ հաղորդումների, մեծ քանակությամբ ձայնային նռնակներ կիրառեցին ցուցարարների ուղղությամբ՝ մոտ տարածությունից, ինչից հետո հարյուրից ավելի մարդ դիմեց բժշկական օգնության»։

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մեկնաբանել է ամերիկյան վարչակազմի կողմից 907-րդ լրացման չեղարկման և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մտադրությունը։ Նա նշել է, որ երբ ԱՄՆ-ում իշխանության մնան հանրապետականները, բոլորովին այլ մոտեցման ականատես կլինենք «Համարում ենք, որ մոտեցումների տարբերություն կլինի, քանի որ Ադրբեջանի և ԱՄՆ-ի հարաբերությունները ձևավորվում են փոխադարձ շահերի հիման վրա»,- ասել է նա:

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մեկնաբանել է ԱՄՆ 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը: Նա այն անվանել է բեկումնային պահ՝ Միացյալ Նահանգների համար։ «Մենք մեծ հույս ունենք, որ Deep State-ի դեմ պայքարը կավարտվի նախագահ Թրամփի հաղթանակով, ինչը կնպաստի աշխարհում և, մասնավորապես, մեր տարածաշրջանում խաղաղության ապահովմանը և կօգնի ճիշտ և առողջ արժեքների տարածմանը, այլ ոչ թե այն արժեքների, որոնք ակտիվորեն տարածվել են ողջ աշխարհում վերջին չորս տարվա ընթացքում»,- հավելել է նա: Կոբախիձեն կարծում է, որ այդ պայքարում հաջողությունը որոշիչ նշանակություն կունենա նաև վրաց-ամերիկյան հարաբերությունների կարգավորման համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ