Ներքին 1 տարի առաջ - 12:53 19-01-2025

Հրդեհ՝ Վանաձորի կոշիկի վերանորոգման կրպակներից մեկում. shamshyan.com

Այսօր՝ հունվարի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցի թիվ 24 հասցեի մոտ կրպակ է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները, ապա օպերատիվորեն ժամանած հրշեջները կանխել են կրակի տարածումը և մարել այն։

Բարեբախտաբար տուժածներ չկան։

Ըստ նախնական տեղեկությունների՝ այրվել է կոշիկի վերանորոգման կրպակը։

Դեպքի փաստով ոստիկանության Բազումի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրկայքում