Մամուլ 1 տարի առաջ - 07:45 18-01-2025

Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում տասնյակից ավելի խորհուրդներ կան տարբեր ժամանակներում ձևավորված, սակայն դրանց աշխատանքների մասին կա՛մ չենք լսում, կա՛մ լսում ենք միայն ստեղծման պահին և մոռանում դրանց մասին։

Նման մի խորհուրդ էլ ստեղծվել է վերջերս։ «Ժողովոուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հունվարի 15-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով ստեղծվել է Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհուրդ։ Հաստատվել է խորհրդի անհատական կազմը, ըստ որի՝ վարչապետը համակարգող խորհրդի նախագահն է։ Համաձայն ՆԳՆ պաշտոնական հայտարարության՝ Խորհրդի հիմնական նպատակն է համակարգել ռազմավարությամբ սահմանված առաջնահերթությունները և դրանցից բխող միջոցառումները։
Եթե հաճախ նորմալ է պետական մարմնին կից խորհուրդներում պետական պաշտոնյաների աստղաբույլ տեսնելը, ապա այս դեպքում և՛ հասկանալի է, և՛ տարօրինակ։

Հասկանալի է, քանի որ ԿԳՄՍ նախարարը բարեփոխման կրթական մասն է համակարգում, Անահիտ Ավանեսյանը, գուցե, առաջին բուժօգնության բլոկը, սակայն անհասկանալի է, թե 30 պաշտոնյա և հասարակական կազմակերպություն ի՞նչ է բարեփոխելու չարչրկված ոստիկանական համակարգում։

Բացի այս խորրդից՝ ՆԳՆ-ում մի քանի խորհուրդներ ևս կան, որոնց աշխատանքի մասին չենք էլ լսել։ Օրինակ՝ ՆԳՆ նախարարին կից Հասարակական խորհուրդ, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին կից հասարակական խորհուրդ։

Եվ հարցականն այն է, թե ևս մեկ խորհուրդ, այն էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ, ի՞նչ բարեփոխումներ պետք է համակարգի»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան