Մամուլ 1 տարի առաջ - 08:46 17-01-2025

«Միասնական հայրենիքը» մասնակցել է, ապա հրաժարվել ստորագրությունից․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Արցախի խորհրդարանը երեկ հայտարարություն տարածեց 16 հայ պատանդների նկատմամբ Ադրբեջանում սկսվող «ապօրինի ու կեղծ» դատավարության կապակցությամբ, որն այսօր է մեկնարկելու: Հայտարարությամբ նաեւ ՀՀ իշխանություններին կոչ են անում հետևողականորեն ու վճռականորեն բարձրացնել գերիների հարցը՝ բոլոր ատյաններում, քանի որ «Հայազգի բոլոր պատանդների իրավունքների պաշտպանությունն ու հայրենիք վերադարձը մտնում են ՀՀ պետական մարմինների իրավական ու բարոյական պարտավորությունների մեջ»:

Հայտարարությունից ժամեր անց Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ղեկավարած «Միասնական Հայրենիք»-ը հայտարարություն տարածեց, թե իրենք համաձայնություն չեն տվել գերիների վերաբերյալ տեքստին և իրենց անունից հանդես գալու իրավասություն չեն վերապահել որևէ մեկին։

««Միասնական հայրենիք» խմբակցությունը զերծ է մնում միասնականության դրսևորման կեղծ փորձերից, ուստի և պահանջում է հանել իր անունը հայտարարության տակ ստորագրած մասնակիցների ցանկից»,- ասված էր հայտարարության մեջ։

Արցախի խորհդարանից մեզ վստահեցրեցին, որ Բաբայանի երկու կուսակիցները՝ ԱԺ նախագահի պարտականություններն իրականացնող Բաղունցն ու խմբակցության ղեկավարը մասնակցել են հայտարարության տեքստի մշակման աշխատանքներին, անգամ առաջարկներ են արել, որոնք տեղ են գտել հայտարարության մեջ․ «Ի տարբերություն մյուս խմբակցությունների, որոնք ներկա էին տեքստի քննարկումներին՝ մեկական հոգով, «Միասնական հայրենիք»-ից ներկա էին երկուսը», մեզ փոխանցեց ընդդիմադիր պատգամավոր Դավիթ Գալստյանը՝ կարծիք հայտնելով, որ հավանաբար ՀՀ իշխանությունների ճնշումների ներքո են հետողորմեա արել։

Դատավարությունը կսկսվի վաղը, արցախցիները եւ «Միասին» շարժումն այս առիթով բողոքի ցույցեր են նախատեսել կառավարության, ԱԳՆ-ի դիմաց։

Ամենից շատ դիտված

22:00 Մերօրյա Սարոյան եղբայրները. մեկը ՔՊ-ական թաղապետ է, մյուսը` դաշնակցական
20:43 Չարչրկված բենզալցակայանը պատկանել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի հորաքրոջը
19:00 «Բուդկչիներին»` ոչինչ, հարուստներին` 2091.9 քմ ինքնակամ շինություն
19:48 Գյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:58 500 միլիոն դոլար արժողությամբ սուպերզբոսանավը․ ինչպես է Ջեֆ Բեզոսը վայելում շքեղ կյանքը Լորեն Սանչեսի հետ
22:57 Նեթանյահուն և Թրամփը քննարկել են Իրանի դեմ հարվածները վերսկսելու հարցը
18:19 ՔՊ-ն որոշել է թալանել և սնանկացնել մեր ընտանիքը․ Էդգար Ղազարյան
17:49 Հոնքերի ներկը մոռացել է հեռացնել․ բրիտանուհու տեսանյութը TikTok-ում հավաքել է 40 միլիոն դիտում
22:30 Ռուբինյանն իմ ղեկավարը չի, իմ ծառայողն ա, ինքն ինձնից շատ փող ա ստանում, որ պատգամավորներին ծառայություններ մատուցի. Էդգար Ղազարյան
22:09 Շենգավիթում հերթական անգամ թալանել են «Հավերժություն» սգո սրահը. կասկածյալի ինքնությունը պարզվել է