Ներքին 1 տարի առաջ - 16:58 15-01-2025

Կիսելյովի հաղորդումը կարող է արգելվել Հայաստանում. Մխիթար Հայրապետյան

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը անդրադարձել է Հայաստանում ՌԴ դեսպանին ԱԳՆ կանչելուն և բողոքի հայտագիր ներկայացնելուն։

Լրագրողի հարցին՝ հնարավո՞ր է, որ խնդրահարույց ռուսական հաղորդման փակման հարց առաջանա, Մխիթարյանը վստահեցրեց, որ ինչպես նախորդ հաղորդման դեպքում, այս պարագայում ևս Կիսելյովի հաղորդման հեռարձակումը կարող է երկրում արգելափակվել։

«Նմանօրինակ բովանդակությամբ մեկ այլ հեռուստահաղորդում կար, որն արգելափակված է՝ Սոլովյովի հաղորդումը։ Վերջին ամիսների տպավորությունն այն է, որ մեր հեռուստադիտողը առանձնապես մեծ կարոտով չի սպասում այդ հաղորդմանը»։

Հայրապետյանի խոսքով՝ բոլոր հաղորդումները, որոնք կհեռարձակվեն երկրի տարածքում, իրենց հեռուստաբովանդակությամբ պետք է համապատասխանեն օրենսդրությանը, ճիշտ այնպես, ինչպես հայաստանյան հեռուստաալիքներն են այդ կանոններին հետևում․

«Այսօր բողոք ենք ներկայացրել հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով, որի արդյունքում կլինի կոնկրետ արձագանք, և դրանից հետո ԲՏԱ նախարարությունը կհստակեցնի իր անելիքները»,- հայտարարել է նախարարը:

Հարցին՝ մասնավորապես ի՞նչ է հնչել, որ ինքնիշխանությանը դեմ է եղել, Հայրապետյանը պատասխանեց.

«Հիմա չեմ ուզում անդրադառնալ այդ թեզերին: Ընդամենը կարող եմ ասել, որ այդ հաղորդման ժամանակ անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական հարաբերություններին»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան