Ներքին Տեսանյութ Հարցում 1 տարի առաջ - 11:10 15-01-2025

Ծիծաղելի է․ Նիկոլի ասելով է միայն կյանքը եռում․ հարցում

Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում մեծ ակտիվություն է ցուցաբերում սոցհարթակներում, մասնավորապես՝ ֆեյսբուքում։ Նա նույնիսկ իր էջի ակտիվության, դիտումների թվերն է հրապարակում և հպարտանում դրանցով։

Նախօրեին Նիկոլ Փաշինյանն իր ֆոյսբուքյան էջում հերթական գրառումն է արել․«Նրանք, ովքեր մեզ քննադատում են հրապարակային լինելու մեջ, ուզում են Հայաստանում կյանքը կանգնի, ուզում են տիրի պատերազմի տրամադրությունը։ Հայաստանում կյանքը եռում է, Խաղաղությունը կառուցվում է»։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Համաձա՞յն եք, որ Հայաստանում կյանքը եռում է»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ Հայաստանում ոչ մի բան էլ չի եռում։ «Կյանքը Հայաստանում տեղ-տեղ է եռում»,- ասաց մի երիտասարդ։

Քաղաքացիներից մեկը նշեց, որ նայած ում համար է կյանքը եռում։ «Որտե՞ղ ա եռում, ոչ մի բան էլ չի եռում»,- վրդովված ասաց նա։

Մեկ այլ անցորդ էլ պատասխանեց․ «Ծիծաղելի է։ Նիկոլի ասելով է միայն կյանքը եռում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է