Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 20:00 08-09-2023

Երեւանցիներին տրանսպորտի խնդիրը չի հետաքրքրում, հասարակությունը եռում է. քաղաքապետի թեկնածու

«Մենք բացարձակապես հաշվի չենք առնում, թե ինչ իրավիճակում ու ինչ իրականությունում ենք գտնվում»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության քաղաքապետի թեկնածու Սուրեն Պետրոսյանը։

«Տեսեք, թե մեր շուրջն ինչ է կատարվում։ Ամեն րոպե հնարավոր են ռազմական բախումներ, լայնածավալ բախումներ։ Նույնիսկ եթե այս պատերազմի վտանգը մի քանի օրվա մեջ չլիներ, տեսեք, թե ինչ արագությամբ է փոփոխվում մեր շուրջ իրականությունն, ու ինչ մարտահրավերներ կան, ինչ սպառնալիքներ կան, իսկ մենք հասարակությանը ինչ օրակարգ ենք պարտադրում»։

Նա ընդգծեց, որ ըստ էության, այսօր կա 2 օրակարգ։

«Մի օրակարգն այն է, որում մենք բոլորս ապրում ենք․ դա օր օրի կազմաքանդվող պետականությունն է, ամեն օր ավելի փլուզվող հոգևոր ու ֆիզիկական անվտանգությունը, շրջափակված Արցախը, 120 հազար արցախցիները, որ կանգնած են ցեղասպանության վտանգի առաջ ու բազմաթիվ այլ խնդիրներ։ Կա մյուս իրականությունը, որը մեզ տրամադրում է իշխանությունը, այն է, թե իբրև մենք ապրում ենք բնականոն կյանքով ու պետության առաջ հիմնական խնդիրը զանգվածային միջոցառումներ կազմակերպելն է, հենց այս երկրորդ իրականությունում էլ անց են կացվում ընտրությունները, այսինքն՝ մենք այլ խնդիրներ չունենք, մեր խնդիրը կանաչապատումն է, տրանսպորտը, մետրոպոլիտենն է»։

Նա ընդգծեց, որ իրենց ուժը քարոզարշավի ընթացքում ասում է, որ պետք է գնանք խորքային փոփոխությունների, դրա համար ձևավորել են նոր օրակարգ, որը պատմականորեն անգամ այլընտրանք չունի։

«Անհնար է իշխանական օրակարգում հաղթել իշխանությանը․ ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է օգնեն հասարակության մոտ ձևավորելու պայքարի ցանկությունն ու կամքը, որ յուրաքաչյուր մարդ իր տեղում վառի պայքարի կրակը։ Առանց դրա անհնար է։ Կա՛մ գնալու ենք վերջնական տապալման, կա՛մ պիտի դուրս գանք իշխանության թելադրած օրակարգից»։

Պետրոսյանի դիտարկմամբ՝ Հայաստանի ազգաբնակչության կեսն ապրում է Երևանում, այս մարդկանց պետք է ներկայացնել նոր օրակարգը, որը թույլ կտա հաղթահարել ճգնաժամը։

«Քաղաքական ուժերը պետք է օգնեն, որ հասարակությունը հաղթահարի անզորության կապանքները, թե իրենից որևէ բան կախված չէ, որ բոլորը մեր թշնամին են, ու մենք պետք է հանձնվենք, օգնեք հասարակության մոտ ձևավորել պայքարի ցանկությունն ու կամքը, որ յուրաքանչյուր մարդ իր տեղում վառի պայքարի կրակը և որևէ կերպ չհամակերպվի այն օրակարգին, որ տրամադրվում է իշխանության կողմից, սա համատարած, զանգվածային ընդվզման սկիզբն է լինելու»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում