Ներքին 1 տարի առաջ - 14:18 14-01-2025

Մայրը պնդում է, որ որդուն ցանկանում են զորակոչել բանակ, չնայած առողջական լուրջ խնդիրներին. shamshyan.com

Այսօր՝ հունվարի 14-ին, Երևանի բնակիչ Ալիսա Պետրոսյանն ահազանգել ու ու իր մտահոգությունն ու դժգոհությունն է հայտնել այն բանի համար, որ իր որդուն՝ 19-ամյա Հարություն Խաչատրյանին բանակ զորակոչվելու ծանուցում է եկել։

Նրա ծնողը զրույցում նշել է.

«Երեխաս 13 տարեկանից ունի սրտի հետ կապված լուրջ խնդիրներ, ճնշում և գրանցված է Նորքի սրտաբանականում։ Ունի նաև ողնաշարի խնդիր, հարթաթաթություն բայց մեր համար ավելի մտահոգիչը սրտի խնդիրն է։ Մեկ տարի տարկետում էին տվել ու հիմա որոշել են տանել բանակ՝ առանց նորմալ ստուգումների։ Մենք ենք մեր միջոցներով տարել ստուգումների ու պարզվեց՝ 10 րոպե քայլելուց հետո ճնշումը անմիջապես բարձրանում է։ Մեր «վայենկոմատը» գտնում է, որ ինքը պիտանի է շարային ծառայության։ «Պավեսկայից» չենք հրաժարվել ու չենք էլ վերցրել։ Ինձ ո՞վ կասի ինչ երաշխիք կա, որ իմ երեխան նորմալ կծառայի ու հետ կգա, իրենք ոչ մի բան չեն ասում։ Իրենք միայն երեխաներին տանում են բանակ ու թե այնտեղ ինչ կլինի՝ դա չգիտենք։ Ծնողը ոնց պետք է ամեն պահի գնա տեսնի իր երեխան ինչ վիճակում է։ Ո՞նց կարելի է անառողջ երեխային տանել բանակ, իսկ բազմաթիվ առողջների անհիմն ազատել ծառայությունից։ Մենք այնպես չի որ հայրենասեր չենք, բայց եթե մեր երեխան այդքան լուրջ խնդիրներ ունի, ո՞նց է ծառայելու, հետո ի՞նչ է լինելու»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի