Մամուլ 1 տարի առաջ - 08:35 14-01-2025

Նորից լսումներ․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Գրել էինք, որ հունվարի 10-ին 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների հարազատները հանդիպել են ԱԺ պատգամավոր, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանի հետ։ Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ անցկացնել խորհրդարանական լսումներ, որպեսզի ծնողներն ու հարազատները պատկան կառույցների ղեկավարներին ուղղեն իրենց հուզող հարցերը, սպառիչ պատասխաններ լսեն։ Նախատեսվում է լսումներն անցկացնել ամսվա վերջին՝ կա՛մ հունվարի 29-ին, կա՛մ 30-ին։ Լսումները կանցկացնի Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովը, հրավիրվելու են ԱԱԾ տնօրենը, գլխավոր դատախազը եւ այլ պաշտոնյաներ։ Պատերազմից ավելի քան չորս տարի անց մոտ 200 մարդ անհետ կորած է համարվում։

Հիշեցնենք՝ անհետ կորածների ծնողներն ու հարազատները տարեվերջին՝ դեկտեմբերի 27-ին, ժամեր շարունակ փակել էին Բաղրամյան պողոտան՝ պահանջելով հանդիպում Անդրանիկ Քոչարյանի հետ։ Նրանք հայտնել են, որ արդեն երկար ժամանակ փորձում են հանդիպել Քոչարյանին, սակայն չեն ստացել դրական արձագանք։

Բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպել էր Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, որից հետո հայտարարել էր, որ առաջիկայում բարձրացված խնդրի կապակցությամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ։

Ամենից շատ դիտված

23:58 Կանեփ օգտագործողները կարող են չնկատել, թե ինչպես է վատանում իրենց քնի որակը․ հետազոտություն
19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
23:50 Փեզեշքիանը դատապարտել է իրանցի ոստիկանի սպանությունը՝ ահաբեկչության դեմ պայքարի կոչ անելով
23:30 ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը չեղարկվել է Թրամփի ու Պուտինի էներգետիկ պայմանավորվածությունից հետո
11:16 Անի Ավետիսյանի և որդու լուսանկարը՝ հիվանդանոցից. տղան ևս վիրավորվել է ադրբեջանցու հարձակումից
09:05 Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, պարեկները վնասազերծել են զինված անձին
13:17 Զելենսկին չափն անցել է. Մասկը կարծում է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք
23:20 ՑԱՀԱԼ-ը Գազայի հատվածում երկու հարվածով ոչնչացրել է «Իսլամական ջիհադի» հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի զինյալին
15:41 Նոյեմբերյանում 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է