Արտաքին 1 տարի առաջ - 14:22 12-01-2025

Սեուլը հաստատել է, որ Ուկրաինան գերի է վերցրել երկու հյուսիսկորեացի զինվորի

Հարավային Կորեան հաստատել է, որ Ուկրաինան գերի է վերցրել երկու հյուսիսկորեացի զինվորների։ Երեկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էր պնդել, որ իր անվտանգության ծառայությունը հարցաքննում է Ռուսաստանի Կուրսկի շրջանում գերի ընկած երկու մարտիկի։ Փոխանցում է Azatutyun-ը։

«Սկզբում նա կարծում էր, որ իրեն ուղարկում են վերապատրաստման, սակայն Ռուսաստան ժամանելուն պես հասկացել է, որ իրեն ուղարկում են գործողության», - հայտնել է Հարավային Կորեայի հետախուզական գործակալությունը։

«Ինչպես բոլոր ռազմագերիները, այս երկու հյուսիսկորեացի զինվորները ևս ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն», - գրել էր Զելենսկին X-ում։

Անցյալ աշնանը Հյուսիսային Կորեան մոտ 11 հազար զինվոր ուղարկեց Կուրսկի շրջան՝ ռուսական զորքերին աջակցելու համար։ Մոսկվան հետ է գրավել տարածքի մոտ 40 տոկոսը, սակայն ուկրաինական զորքերը դեռևս վերահսկում են Կուրսկում ավելի քան 500 քառակուսի կիլոմետր տարածք, իսկ Փհենյանի զորքերը, ըստ տեղեկությունների, հսկայական կորուստներ են կրում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը