Ներքին 1 տարի առաջ - 19:42 09-01-2025

Վիճաբանություն՝ Դիլիջանում. 16-ամյա տղայի վիճակը ծայրահեղ ծանր է. shamshyan.com

Երեկ՝ հունվարի 8-ին, անչափահասների մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել Դիլիջան քաղաքում։

Ժամը 17։30-ի սահմաններում ծայրահեղ ծանր ախտորոշմամբ անգիտակից վիճակում Դիլիջանի քաղաքային զբոսայգուց «Դիլիջան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։

Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ երեխան ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում, որից հետո երեխային տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։

Մինչ համայնքային ոստիկանները փորձում էին պարզել երեխայի ինքնությունը Դիլիջանի հիվանդանոցում պարզել են, որ նա Դիլիջան խոշորացված համայնքի վարչական բնակավայրերից մեկի բնակիչ 16-ամյա Ալեքս Գ․-ն է։

Երեխայի ինքնության այս տեղեկությունը Դիլիջանի հիվանդանոցից հայտնել են ոստիկանության Դիլիջանի բաժին։

Մինչ Դիլիջանի ոստիկանները փորձում էին պարզել նաև որտեղ և ինչ հանգամանքներում է երեխան վնասվածքներ ստացել, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Տավուշի մարզի քրեական ոստիկանները՝ վարչության պետ Ռոբերտ Պետրոսյանի գլխավորությամբ պարզել են, որ նույն օրը՝ ժամը 17։00-ի սահմաններում, Դիլիջանի քաղաքային զբոսայգում Ալեքս Գ․-ին ծագած վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածքներ է պատճառել է Տավուշի մարզի բնակիչ 17-ամյա Նորիկ Հ․-ն և ըստ քրեական ոստիկանությունում ստացված օպերատիվ տեղեկությունների այդ ամենին մասնակցել է նաև Տավուշի մարզի բնակիչ 17-ամյա Հրաչ Ա․-ն։

Տավուշի մարզի քրեական ոստիկանները տեղեկությունը փոխանցել են համայնքային ոստիկանության Դիլիջանի բաժին, որպեսզի ձեռնարկեն անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումեր նշված անձանց հայտնաբերելու ուղղությամբ։

Ալեքս Գ․-ն արդեն տեղափոխվել է Երևանի մանկական հիվանդանոցներից մեկը, որտեղ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։

Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է