Մամուլ 1 տարի առաջ - 09:15 09-01-2025

Ինչ նվերներ են հայտարարագրել ԱԽ քարտուղարն ու Վճռաբեկ դատարանի նախագահը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այն բանից հետո, երբ պաշտոնյաները սկսեցին հայտարարագրել իրենց ստացած նվերները, խիստ զարմանալի մի բան ևս ակնառու դարձավ՝ նրանց ստացած նվերները՝ ըստ արժեքների:

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած «Հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողների նվերների հաշվառման ձեւաթղթի» համաձայն՝ դեկտեմբերի 10-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան կողմից ստացել է 279 հազար դրամ արժողությամբ ալկոհոլային խմիչք՝ վիսկի։

Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը ևս առանց նվերների չի մնացել։ Դեկտեմբերի 11-ին Երևանում անցկացված ԱՊՀ մասնակից պետությունների Գերագույն դատարանների նախագահների խորհրդի առաջին պաշտոնական նիստի շրջանակներում՝ Ուզբեկստանի Հանրապետության Գերագույն դատարանի նախագահի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, Ուզբեկստանի գերագույն դատարանի կողմից ստացել է 157 հազար 740 դրամ արժողությամբ փայտյա նկարազարդ պատկեր։

Նույն միջոցառման ընթացքում Լիլիթ Թադևոսյանը ստացել է նաև 61 հազար 620 դրամ արժողությամբ փայտյա նկարազարդ ափսե, սակայն այս անգամ Բելառուսի Հանրապետության գերագույն դատարանի կողմից։

ԱՊՀ մասնակից պետությունների Գերագույն դատարանների նախագահների խորհրդի առաջին պաշտոնական նիստի շրջանակներում Տաջիկստանի Հանրապետության Գերագույն դատարանի նախագահի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Տաջիկստանի Հանրապետության գերագույն դատարանի կողմից ստացել է 138 հազար 022 դրամ արժողությամբ գեղանկար։

«Ժողովուրդ» օրաթերթը, սակայն, պաշտոնական տեղեկություն չգտավ, թե ինչ նվերներ է հայկական կողմը փոխադարձաբար փոխանցել վերոնշյալ նիստերի, միջոցառումների ժամանակ»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 09․ 01․ 25 թ համարում։

Ամենից շատ դիտված

22:00 Մերօրյա Սարոյան եղբայրները. մեկը ՔՊ-ական թաղապետ է, մյուսը` դաշնակցական
20:43 Չարչրկված բենզալցակայանը պատկանել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի հորաքրոջը
19:00 «Բուդկչիներին»` ոչինչ, հարուստներին` 2091.9 քմ ինքնակամ շինություն
19:48 Գյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
22:57 Նեթանյահուն և Թրամփը քննարկել են Իրանի դեմ հարվածները վերսկսելու հարցը
18:19 ՔՊ-ն որոշել է թալանել և սնանկացնել մեր ընտանիքը․ Էդգար Ղազարյան
22:30 Ռուբինյանն իմ ղեկավարը չի, իմ ծառայողն ա, ինքն ինձնից շատ փող ա ստանում, որ պատգամավորներին ծառայություններ մատուցի. Էդգար Ղազարյան
22:09 Շենգավիթում հերթական անգամ թալանել են «Հավերժություն» սգո սրահը. կասկածյալի ինքնությունը պարզվել է
21:05 ՆԳՆ-ն պնդում է՝ Անի Ավետիսյանի ահազանգին արձագանքել են 10 րոպեի ընթացքում․ Ազատություն
07:17 Շեֆի «հա»-ին ո՞վ կարա չէ ասի. Սյունեցի պատգամավորները տեղները չենք գտնում. «Իրավունք»