Ուղիղ եթեր
Մամուլ 2 տարի առաջ - 07:20 01-06-2024

Ինչ ունեցվածք է հայտարարագրել Քաղաքաշինության կոմիտեի նորանշանակ նախագահը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ղուլարյանի սկանդալային ազատումից հետո Կառավարությունը դժվարությամբ, բայց կարճ ժամանակում նրան փոխարինող գտավ։

Քաղաքաշինության ոլորտում երկարամյա փորձ ունեցող Ղուլարյանին փոխարինեց Հայաստանի ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանը։ Վարդանյանը այս պաշտոնին նշանակվել է 2020 թվականին։
Այսպիսով՝ ներկայացնենք, թե ինչ ունեցվածք է հայտարարագրել նորանշանակ քաղշին կոմիտեի նախագահը։
Եղիազար Վարդանյանը հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ 2 անշարժ գույք՝ անհատական բնակելի տուն եւ հողամաս։

Անհատական բնակելի տունը գտնվում է Երեւանում եւ ձեռք է բերել 2012 թվականին, երբ Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) աշխատակազմի ղեկավարն էր, որտեղ նույն պաշտոնում աշխատել է 2006-2014 թվականներին։ Իսկ հողամասը ձեռք է բերել 2011 թվականին. այն գտնվում է Կոտայքի մարզի քաղաք Ծաղկաձորում։
Ստացվում է՝ Վարդանյանը ունեցվացքի զգալի մասը կուտակել է նշված համալսարանում աշխատակազմի ղեկավար եղած ժամանակ։

Եղիազար Վարդանյանը տրանսպորտային միջոց չի հայտարարագրել։
Հայտարարագրից հասկանում ենք, որ Կոմիտեի նախագահը «ՄերԱրմինվեսթ» ՍՊԸ-ից, որ բնակարանների կառուցապատող է, ունի փոխառություն, սակայն այդ մասին, հայտարարագրերից ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդի մասին, պաշտոնի ստանձնման կամ դադարեցման օրվա դրությամբ բաժնում ոչ մի հիշատակում չկա։ Ստացվում է՝ Վարդանյանն ունի եւս մեկ անշարժ գույք, որն արժե 27 մլն 109 հազար դրամ, սակայն հայտարարագրում պատշաճ հիշատակում չկա։

Վարդանյանի կանխիկ դրամական միջոցները կազմել են 14 հազար 400 եվրո, 26 հազար 800 դոլար եւ 39 մլն 500 հազար դրամ գումար։

Հետաքրքիրն այն է, որ այս գումարների աղբյուրը եւս հիշատակված չէ։
Գումարի քանակը կասկած է առաջացնում, քանի որ հաշվետու ժամանակաշրջանի՝ 2023 թվականի եկամուտները կազմել են ընդամենը 6 մլն 112 հազար դրամ, որն էլ ստացել է համալսարանից, որտեղ աշխատել է գրեթե 17 տարի։

Սակայն նման համեստ պաշտոնում աշխատող անձը, դժվար թե նման գումարներ կարողանար կուտակել»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին