Ներքին 1 տարի առաջ - 17:55 24-12-2024

Որպես վարչապետի կին՝ Աննա Հակոբյանի հատակին նստելը արարողակարգի խախտում է

Երեկ՝ դեկտեմբերի 23-ին, Նիկոլ Փաշինյանն իրենց ընտանեկան առօրյայից տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, որ Աննա Հակոբյանը նստած է հատակին։ Վերջինս անգլերեն էր պարապում։
Կից Փաշինյանը գրել է․
«Մի՞թե վարչապետի տիկնոջը հարիր է հատակին նստել և անգլերեն պարապել։ Իսկապես քստմնելի է»։

Oragir.News-ը վարչապետի կնոջ պահվածքի վերաբերյալ զրուցել է արարողակարգի մասնագետների հետ, ովքեր անանուն մնալու պայմանով հաստատեցին, որ Աննա Հակոբյանի պահվածքը համարվում է արարողակարգի խախտում։

«Եթե մարդը իրա տանը նստած ինչ որ բան պարապելուց է եղել և կողքից ինչ որ մեկը նկարել ու հրապարակել է, ամեն բան նորմալ է, բայց եթե հրապարակողը որպես վարչապետ է հրապարակել ապա արարողակարգի խախտում է։ Որպես Աննա Հակոբյանի ամուսին հրապարակելու դեպքում՝ խախտում չէ։ Որպես վարչապետի կին՝ դա տեղին չէ»,-նշեց մասնագետը։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է