Ներքին 1 տարի առաջ - 19:47 17-12-2024

Հայաստանի ֆոնդային բորսայում առաջին անգամ տեղի է ունեցել փոխանակման աճուրդ

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի ունեցավ առաջին պետական պարտատոմսերի փոխանակման աճուրդը, որը կարևոր քայլ է Հայաստանի պետական պարտքի կառավարման ռազմավարության և պետության ֆինանսական կայունության համար։

Փոխանակման աճուրդի շրջանակում տարբերակիչ ծածկագրով AMGN36294277 պետական պարտատոմսերը հաջողությամբ տեղաբաշխվել են 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով: Այս պարտատոմսերը փոխակերպվել/հետգնվել են AMGN36294251 ծածկագրով պետական պարտատոմսերով՝ 4.8 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով:

Փոխանակման աճուրդի տվյալները՝

Թողարկման ծավալ – 5 մլրդ ՀՀ դրամ
Ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը – 11․2 մլրդ ՀՀ դրամ
Բավարարված առաջարկությունների ընդհանուր ծավալը – 5 մլրդ ՀՀ դրամ
Աճուրդի միջին կշռված գնի եկամտաբերությունը – 10.48%

Մարման ամսաթիվ - 4/29/2027
Տեղաբաշխված պարտատոմսերի ծավալը – 5 մլրդ ՀՀ դրամ
Հետգնված պարտատոմսերի ծավալը - 4.8 մլրդ ՀՀ դրամ

Դեռևս 2024 թվականի ապրիլին ՀՀ կառավարությունն ընդունել էր որոշում, որը նախատեսում էր ներդնել գանձապետական պարտատոմսերի փոխանակման աճուրդների մեխանիզմները։ Այս քայլը միտված էր ընդլայնելու ներքին պետական պարտքի գործիքակազմը և խթանելու դրա արդյունավետ կառավարումը՝ միաժամանակ նպաստելով շուկայի ակտիվացմանը։

Փոխանակման աճուրդների իրականացումը խթանելու է պետական պարտատոմսերի իրացվելիությանը և կնվազեցնի վերաֆինանսավորման ռիսկերը։ Բացի այդ, հնարավոր կլինի աստիճանաբար շուկայից դուրս բերել հին կամ ոչ իրացվելի պարտատոմսեր՝ դրանք փոխարինելով նոր թողարկվող պարտատոմսերով։ Նման գործիքներ աշխարհում կիրառում են քիչ թվով երկրներ, ինչպիսիք են Կանադան, Շվեդիան, Դանիան և այլ երկրներ։

Ներդրողների համար՝ նոր մեխանիզմը հնարավորություն է տալիս պետական պարտատոմսերի ավելի ճկուն կառավարմանը, որը նպաստում է իրենց ներդրումային պորտֆելի արդյունավետ վերակազմավորմանը։

Փոխանակման աճուրդի առաջին հաջող փորձը հիմք է նոր նախաձեռնությունների և գործիքների ներդրման համար՝ ամրապնդելով ֆինանսական շուկայի գործիքակազմը և ավելացնելով ներդրումային հնարավորությունները Հայաստանի համար։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
07:55 ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի տեսանյութը․ «Իրավունք»
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»