Սպորտ 18 րոպե առաջ - 23:08 11-11-2026

Արմանը խուճապի կմատնվի․ Թոփուրիան՝ Ծառուկյանի հետ հնարավոր մենամարտի մասին

UFC-ի նախկին կրկնակի չեմպիոն Իլիա Թոփուրիան անդրադարձել է Արման Ծառուկյանի դեմ հնարավոր մենամարտին՝ կասկածի տակ դնելով հայ մարզիկի կարողությունները գրեփլինգում։

Թոփուրիան վստահ է, որ եթե Ծառուկյանին չհաջողվի կիրառել իր գլխավոր զենքը ու հատակին վերահսկողություն սահմանել, նա լուրջ խնդիրների առաջ կկանգնի օկտագոնում։

ABC-ին տված հարցազրույցում Թոփուրիան իր և Ծառուկյանի հավանական մենամարտը համեմատել է Ալեքսանդր Վոլկանովսկու և Մովսար Եվլոևի դիմակայության հետ։ Նրա կարծիքով՝ հայ մարտիկի ոճը հիմնված է մրցակցին պարտեր տեղափոխելու և գերիշխող դիրք զբաղեցնելու վրա, սակայն այդ մարտավարությունը բոլորի դեմ չէ, որ կարող է աշխատել։

«Արմանը կանգնած դիրքում խուճապի կմատնվի՝ փորձելով ինձ գետնին տեղափոխել։ Կկրկնվի այն նույն սցենարը, ինչ տեսանք Մովսարի և Վոլկանովսկու մենամարտում։ Իրականում Արմանը բուն գետնամարտում առանձնապես չի փայլում. նրա ուժեղ կողմը պարզապես մրցակցին գետնին տապալելն ու վերահսկողության համար հարմար դիրք գտնելն է»,- նշել է Թոփուրիան։

Արման Ծառուկյանի և Իլիա Թոփուրիայի հնարավոր մենամարտի շուրջ խոսակցությունները վաղուց են շրջանառվում, սակայն մենամարտի կազմակերպման վերաբերյալ պաշտոնական որևէ պայմանավորվածություն դեռ չկա։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
07:55 ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի տեսանյութը․ «Իրավունք»
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»