Արտաքին 1 տարի առաջ - 09:08 16-12-2024

ՀԱՀ-ը ​​Պուտինին չի հրավիրի G20-ի գագաթնաժողովին

Հարավաֆրիկյան Հանրապետությունը ​​չի հրավիրի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Յոհանեսբուրգում կայանալիք G20 գագաթնաժողովին։

Այս մասին հայտարարել է Հարավային Աֆրիկայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Վինսենթ Մագվենյան։ Դա կապված է Հաագայի Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) կողմից ՌԴ նախագահի ձերբակալման օրդերի հետ։ ՀԱՀ-ը վավերացրել է Հռոմի ստատուտը, որն ընկած է ՄՔԴ-ի հիմքում, և պարտավոր է ձերբակալել Ռուսաստանի առաջնորդին, եթե նա այցելի: Նման կանոնները գործում էին BRICS-ի 15-րդ գագաթնաժողովի ժամանակ, որը տեղի ունեցավ Յոհանեսբուրգում 2023 թվականի օգոստոսի 22-24-ը։

«Իրավական իրավիճակը չի փոխվել Յոհանեսբուրգում BRICS-ի գագաթնաժողովից հետո։ Մենք որևէ ազդեցություն չունենք ՄՔԴ-ի որոշումների վրա», - ընդգծել է Մագվենյան:

Մեկ տարի առաջ Պուտինը տեսակապով մասնակցել է BRICS-ի գագաթնաժողովին։ Ռուսական կողմն անձամբ ներկայացնում էր ՌԴ արտաքին գործերի նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը։

G20-ն ամենազարգացած և զարգացող տնտեսություններ ունեցող պետությունների կառավարությունների ակումբ է: ՀԱՀ-ը ​​նախագահությունը ստանձնել է դեկտեմբերի 1-ին 12 ամսով։ Սպասվում է, որ գագաթնաժողովը տեղի կունենա 2025 թվականի նոյեմբերի 21-22-ը։

Միջազգային քրեական դատարանը Պուտինի և Ռուսաստանի երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի ձերբակալության օրդեր է տվել դեռևս 2023 թվականի մարտին։ Ուկրաինացի երեխաների արտաքսման հետ կապված՝ նրանք կասկածվում են «Ուկրաինայի պատերազմի ժամանակ կատարված ռազմական հանցագործությունների մեջ»։ Մոսկվան իրավաբանորեն առոչինչ է համարել ՄՔԴ-ի որոշումը։ Ռուսաստանի քննչական կոմիտեն իր հերթին քրեական գործ է հարուցել ՄՔԴ-ի դատախազի և դատավորների դեմ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում