Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 21:48 14-12-2024

Հայաստանի ազգային քարտուղարին են փոխանցվել TRACECA-ի 2025 թվականի 100 թույլտվությունները

ՏԿԵ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար, ՏՐԱՍԵԿԱ-ում Հայաստանի ազգային քարտուղար Արմեն Սիմոնյանը դեկտեմբերի 11-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մասնակցել է ՏՐԱՍԵԿԱ Միջկառավարական հանձնաժողովի մշտական քարտուղարության հերթական նիստին։

Նիստի ընթացքում քննարկվել են մաքսային պահեսնտերի կիրառման միջազգային և ՏՐԱՍԵԿԱ-ի անդամ երկրների փորձին և ավտոմոբիլային հսկիչ անցակետերի գնահատման արդյունքներին վերաբերող հարցեր։ Քննարկվել են նաև ՏՐԱՍԵԿԱ գործարար խորհրդի, ինչպես նաև ՏՐԱՍԵԿԱ-ի որոշ փաստաթղթերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբյալ հարցեր։

Նիստին ներկայացվել է ՏՐԱՍԵԿԱ-ի միջանցքի երթուղիներով բեռնափոխադրումների վիճակագրության և միջազգային ավտոմոբիլային փոխադրումների ՏՐԱՍԵԿԱ թույլտվությունների համակարգի արդյունքների մասին 2023թ. հաշվետվությունը։

Հանդիպման վերջում հաստատվել է ՏՐԱՍԵԿԱ-ի պարգևների համար առաջադրված անձանց ցանկը։

Հայաստանի ազգային քարտուղարին են փոխանցվել միջազգային ավտոմոբիլային փոխադրումների TRACECA թույլտվությունների համակարգի 2025 թվականի 100 թույլտվությունները։

Ամենից շատ դիտված

20:00 ՊԵԿ պաշտոնյան 46.7 միլիոն դրամ կորցնելու եզրին է
21:54 Մեր երեխեքի արածը ուրացան, ամեն ինչ ջնջեցին ու արժեզրկեցին․ զոհվածի մայր
23:23 Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներից. Լավրով
19:15 Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ Ալավերդիում Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
22:54 Լակոտապետություն չի, որ քնեն, հելնեն, մարդկանց դուրս շպրտեն. Մեսրոպ Մանուկյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
18:10 Սիրուշոն մայրիկին իր բրենդի առաջին ոսկյա զարդն է նվիրել
23:37 Արհեստածին Ադրբեջանում վերջին տարիների համար աննախադեպ իրավիճակ է. իրանագետ
19:04 Ամուլսարը՝ որպես Հայաստանի պղծման մոդել․ Լևոն Զուրաբյան
09:30 Բուդկի պաշտպան անվանող թաղապետը եղել է «բինտի պաշտպան»
18:51 ՀԿ-ների հայտարարությունը՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման և Հայաստանի միջազգային պարտավորությունների մասին