Ներքին 1 տարի առաջ - 20:15 11-12-2024

Մերգելյանի այգին բացումից 45 օր անց անմխիթար վիճակում է

Ակտիվիստ Էդվարդ Հայրումյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․

«Օրեր առաջ Ամանորյա լուսավորություն ապահովելու նպատակով այգի էր մտել մեծ բեռնատար մեքենա ու ջարդուխուրդ արել 2 շատրվաններից մեկը։

Արդեն իսկ քանդված շատրվանում երևում է, թի ինչ անորակ հենակների վրա է հիմնված շատրվանի քարերը, որոնց վրա պետք է քայլեն մարդիկ։

Շատրվանի տակ հոսանքի մոնտաժը, ոչ մասնագիտական աչքով, առնվազն տարօրինակ է՝ հաշվի առնելով, որ դա ջրի մեջ է։

Ամանորյա լուսավորությամբ ծառերը զարդարած մարդիկ, էդ լույսերի դատարկ թղթե տուփերն ու այլ աղբ թափել են այգու մեջ՝ որտեղ պատահի։

Այգու արահետների երկայնքով շարված հիմնական լույսերը հնարավորինս էժանագին ու վատ որակի են և դրանք ընդհանրապես նախատեսված չեն հանրային այգիների համար, ինչի արդյունքում մեծ մասն արդեն ճոճվում են, հենց երեխաների խաղահրապարակի դեմի մեկ հատը ջարդվել ու հեռացվել է, իսկ մեկ ուրիշի տակ երեկ փնթի ձևով ցեխ էին լցնում, որ չընկնի։

Այգու արահետների թեքութունները սխալ հաշվարկելու արդյունքում անձրևներից հետո ջուրը հավաքվում է հենց արահետների վրա (փոսերի մեջ), փոխանակ ջուրը հոսեր դեպի կանաչ (հողային) հատված։

Հենց այս պահին խաղահրապարակի դիմացի հատվածում ևս շինարարություն է ընթանում, ինչը կրկին խոսում է սխալ պլանավորման մասին»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում