Ներքին 1 տարի առաջ - 21:25 11-12-2024

6 տարում` 6 մարզպետ. Շիրակի մարզպետը հրաժարական կտա

2018-ից ի վեր Շիրակի մարզում 6 մարզպետ է փոխվել։

2018-2019 թթ. Կարեն Սարուխանյան
2019-2021թթ. Տիգրան Պետրոսյան
2021թ. հունվարից-2021թ. նոյեմբեր Հովհաննես Հարությունյան
2021-2023թթ. Նազելի Բաղդասարյան
2023-2024 թթ. Մուշեղ Մուրադյան

Oragir.News-ի տեղեկություններով` Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը հրաժարական կտա։

Մեր տեղեկություններով` Շիրակի մարզպետ կնշանակվի ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Առուշանյանը, ով ժամեր առաջ է վայր դրել պատգամավորական մանդատը։

Հիշեցնենք, որ Դավիթ Առուշանյանը 2021-2022թթ. զբաղեցրել է Գյումրիի քաղաքապետի տեղակալի պաշտոնը։

Դեռ ամիսներ առաջ մամուլում տարածվեց տեղեկություն, որ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը պաշտոնանկ է արվելու։ Այս մասին ինքը Մուրադյանն էլ ո'չ հերքել էր, ո'չ հաստատել։

Շիրակի մարզպետը կառավարման ընթացքում չշփվեց լրագրողների հետ։

Մուշեղ Մուրադյանը անցած մեկ տարվա ընթացքում հասցրել է մտերիմներին տեղավորել աշխատանքի և բարձր մակարդակով կատարել ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի ցանկությունները։

Oragir.News-ը ամիսներ առաջ գրել էր, որ Շիրակի մարզպետը զբաղված է ՔՊ-ականների մերձավորներին դպրոցների տնօրեն կարգելով։

Մուշեղ Մուրադյանը նաև մի շարք ապօրինությունների վրա է աչք փակել։

Մասնավորապես Շիրակի մարզպետը աչք է փակել իր խորհրդականի հոր ընկերության անորակ շինարարության վրա։

Շիրակի մարզպետի թեթև ձեռքով տեղի են ունեցել պաշտոնանկություններ, շատ դեպքերում մարդուն անհիմն պատճառով ազատել աշխատանքից և այդ պաշտոնում նշանակել իր յուրայիններին։

Ամենաթարմ օրինակը ամիսներ առաջ Գետքի գյուղապետ Աշոտ Շաբոյանին Oragir.News-ին տված հարցազրույցի համար պաշտոնից ազատելն էր։

Օրեր անց Մուշեղ Մուրադյանը Գետքի գյուղապետ նշանակեց իր մտերիմին Նարինե Հարությունյանին, ով ըստ գյուղացիների` բավականին ջերմ հարաբերությունների մեջ է Մուրադյանի հետ։

Շիրակի մարզպետը Գետքի գյուղապետի պաշտոնանկությունը ձևակերպել էր հետևյալ կերպ` չի կարողացել աշխատի, հրաժարական է տվել։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում