Ներքին 1 տարի առաջ - 10:48 08-12-2024

Ձերբակալվել են Toyota-ով և 2 Lexus-ներով շրջող մի խումբ անձինք. հայտնաբերվել է մարտական ատրճանակ. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով նոյեմբերի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության ծառայողները ՝ Իսակովի պողոտա 21 հասցեի մոտից խուլիգանություն կատարելու և սառը զենք կրելու կասկածանքով ձերբակալել և «Toyota Land Cruiser» մակնիշի «66 GG 666» համարանիշի, «Lexus» մակնիշի «64 EE 066» համարանիշի և «Lexus» մակնիշի «64 BB 066» համարանիշի ավտոմեքենաներով Երևան քաղաքի վարչություն են բերել Երևանի բնակիչներ 39-ամյա Սերգեյ Գ․-ին, 33-ամյա Մանվել Մ․-ին, 42-ամյա Գևորգ Մ․-ին, 47-ամյա Արթուր Բ․-ին, 36-ամյան Արման Բ․-ին, Լոռու մարզի բնակիչ 30-ամյա Գևորգ Տ․-ին, Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Վարդան Թ․-ին, Երևանի բնակիչներ 42-ամյա Կարեն Հ․-ին, 36-ամյա Գուրգեն Հ․-ին, 36-ամյա Միքայել Ղ․-ին, Արմավիրի մարզի բնակիչ 38-ամյա Գոռ Մ․-ին, Երևանի բնակիչներ 35-ամյա Արթուր Գ․-ին և 24-ամյա Յուրի Բ․-ին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով արդեն ոստիկանությունում անձնական խուզարկություններով Սերգեյ Գ․-ի մոտից հայտնաբերվել է մեկ հատ 9.19 մմ տրամաչափի 13 փամփուշտով լիցքավորված մարտական ատրճանակ համապատասխան թույլատվությունով, Վարդան Թ․-ի մոտից հայտանբերվել է մեկ հատ 9 սմ շեղբի երկարությամբ ծալովի դանակ, Միքայել Ղ․-ի մոտից հայտնաբերվել է 9 սմ շեղբի երկարությամբ ծալովի դանակ և Գևորգ Մ․-ի մոտից 9.5 սմ շեղբի երկարությամբ ծալովի դանակ:

Դեպքի փաստով ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք վերջիններս հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին, իսկ նշված ավտոմեքենաները տեղափոխվել են ՀՀ ՆԳՆ Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հատուկ պահպանվող տարածք:

Ամենից շատ դիտված

21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
19:42 Երևանում ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ Bentley-ում հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ
16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:48 Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած․ Շարմազանովը՝ իշխանությանը
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել
20:24 Ավելի քան 100 կոնգրեսական կոչ է արել Ռուբիոյին դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են