Ներքին 1 տարի առաջ - 13:43 07-12-2024

Կազմաքանդում են հայրենիքի գաղափարը, խnցnւմ մեր հոգիները, բայց դա երկարի չի տևի. Բագրատ Սրբազան

Այսօրվա մեր կյանքը Սպիտակի երկրաշարժի ենթարկված լինելու մասին է, որը իր հետևանքներով՝ թե ֆիզիկական, թե հոգևոր իմաստով, չի վերանում և դեռ տակավին շարունակում է խորանալ և որի պատճառն այն արժեքային քայքայումն է, որ տեղի է ունեցել 2020 թվականի պատերազմից հետո: Այս մասին ուղիղ եթերի ժամանակ ասաց «Սրբազան» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը:

«Այսօրվա կառավարիչների հիմնական քաղաքականությունը միտված է մեր կյանքը խորությամբ և իր բոլոր շերտերով կազմաքանդելուն հայրենիքի գաղափարը վերացնելուն, հոգիները խոցելուն, այնտեղից գողանալու վեհության, քաջության, սխրանքի, երազների, ձգտումների, տեսիլների զգացումը և միևնույն ժամանակ նաև մեր հանրային լայն կյանքը վերածել քաոսի, թշնամության, ատելության, մոլորեցնող գաղափարների, կեղծ գաղափարների, ստի, որը շարունակաբար մեր կյանքում առկա է։ Ստով, թշնամությամբ, ատելությամբ փորձում են ահաբեկել մարդկանց և նրանց թույլ չտալ, որպեսզի իրենք սոցիալական պատասխանատվություն ստանձնեն, քաջություն ունենան թե հանդես գալու համացանցային տիրույթում և թե իրենց դիրքորոշումը հայտնեն ֆիզիկական տիրույթում։ Երկրում բազմաթիվ իրադարձություններ են, բայց տեսեք, թե ինչով է զբաղված «չարիքը»՝ զանազան փոքր ծավալի տեսանյութերով, սուրճ խմելու, դատարկ թուղթ կարդալու պատմությամբ:

Այս բոլորը նշանակում են, որ իրենք դատարկվել են ամբողջությամբ, այլևս այլ թեմա չկա, որը կբերեր մեր երկրի զարգացմանը, անվտանգային խնդիրները լուծելուն: Այս մարդկանց նպատակն է ամեն գնով պահել այն փողի հոսքերը, որոնք կարող են լինել իրենց տիրապետության տակ ու ամեն գնով պահել այն իշխանությունը, որը նպաստում է նրանց հաճույքների իրականացմանը»,- ասաց նա:

Սրբազանը անդրադարձավ նաև վերջին շրջանում տեղի ունեցած պաշտոնանկություններին:

«Դրանք տեղի ունեցան շատ անընդունելի կերպով, ապա դրան հաջորդեց սուտը՝ մարդկանց, նրանց աշխատանքը գովելու նկարագրությամբ: Բայց այս պատրանքային հաջողությունը երկար չի տևի, չարիքը ինքն իրեն է սպանելու առաջին հերթին»,- ասաց նա:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում