Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 16:00 05-12-2024

Թող մյուս ՔՊ-ականները պատրաստվեն, տեսանյութեր են լինելու․ Աղազարյանի դեպքը քրեորեն պատժելի է

Ազգային ժողովի ՔՊ-ական արդեն նախկին պատգամավոր Հովիկ Աղազարյանի հեռախոսի պարունակությունը իշխանությունների ձեռքում հայտնվելը եկավ ապացուցելու, որ Հայաստանում տեղի է ունենում սահմանադրական կարգի տապալում։

Oragir.News-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։

«Եթե իսկապես հիմքեր կային հանցագործության մասին գործ հարուցելու, կարծում եմ, որ դրա համար ընթացակարգ կա։ Քննիչը պետք է դիմեր դատախազին, դատախազը դիմեր Գլխավոր դատախազին, գային Ազգային ժողով, ստանային թույլտվություն՝ ներգրավելու, եթե անհրաժեշտություն կար՝ կալանավորելու, մնացած բոլոր հարցերը ընթացակարգով ընթանային։

Հիմա շրջանառվում է անձնական բնույթի տեղեկատվություն, որը դրվել է բարոյականության նորմերից դուրս, ինչ-որ վարքագծի հետ կապված ձևակերպումներ են հնչում։ Սա որևէ մեկին չվերաբերվող հարց է, մարդն իրավունք ունի իր էրոտիկ ֆանտազիաներն իր ցանկությամբ, իր տրամաբանույթամբ,իր պատկերացումներով կյանքի կոչել, եթե դրա մեջ չկա հանցավորություն։ Խոսքը չի վերաբերում բռնության, սպառնալիքով հարաբերության, անչափահասի հետ հարաբերությունների կամ դա չգիտակցող մարդու հետ... Եթե նման խնդիր չկա, ապա՝ ո՞ւմ ինչ է վերաբերվում, թե Հովիկ Աղազարյանն ինչ էրոտիկ ֆանտազիաներ ունի, և սա ամենաանբարոյական մասն է։ Սա խոսում է նրա մասին, որ հաջորդիվ, բոլորը պետք է պատրաստ լինեն, որ իրենց «չատերը» հերթով հրապարակվելու են։ Ես ենթադրում եմ, որ առանձին դեպքերում ոչ միայն չատերը կհրապարակվեն, Նիկոլ Փաշինյանի և նա թիմի կողմից շրջանառության մեջ կդրվեն, այլև տեսանյութերը՝ հետախուզական միջոցներով քննչական մարմինների ստացած տեսանյութերը հրապարակեն, այնպես որ՝ շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանի բոլոր թիմակիցներին, իրենք ստացել են այն, ինչին արժանի են։ Մինչև այս պահը Նիկոլ Փաշինյանին սատարողները, որոնք տարբեր տեսակի բարիքներ են ստացել, այսօր դարձել են դրա հակառակ կողմը, շնորհավորում եմ»,- ասաց իրավապաշտպանը։

Հարցին՝ արդյոք ՔՊ վարչության նիստը ձայնագրելը, կամ sms հաղորդագրությունների սքրինշոթերը հեռախոսում ունենալը կարո՞ղ են դիտվել որպես պետական դավաճանություն, թեպետ՝ սրանք կասկածներ են, քանի որ Փաշինյանն ու իր թիմը չեն հստակեցնում, թե կոնկրետ ի՞նչ են հայտնաբերել Աղազարյանի հեռախոսում, Նինա Կարապետյանցը պատասխանեց․

«Կան նյութեր, որնք փակ, գաղտնի ռեժիմով են օգտագործվում, ես չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը, բայց հանցագործություն է նաև այն, որ նախաքննության գաղտնիք հանդիսացող տեղեկատվությունը քննարկվել է կուսակցական նիստում և դա որևէ մեկի համար գաղտնիք չէ։

Որևէ քրեական գործով լինելով տուժող կողմի ներկայացուցիչ, մենք շատ փաստաթղթերի հասանելիություն չենք ունենում, մեղադրյալի մասին էլ չեմ խոսում․ ու շատ տեղեկատվություն, որը մեզ հայտնի է դառնում, գաղտնի է և 3-րդ անձի փոխանցման ենթակա չէ։ Բա ո՞նց է քննիչը փոխանցել 3-րդ անձին, որի մի մասը դարձել է հրապարակային։ Բա մարդու իրավունքները որտե՞ղ մնաց, բա նախաքննության գաղտնիությունը որտե՞ղ մնաց։ Պետական մարմինները սա օգտագործում են իրենց ներքին խնդիրները լուծելու համար։ Սա եկավ ապացուցելու, որ հիմա տեղի է ունենում սահմանադրական կարգի տապալում։ Բոլոր դրվագները, որ առանձին-առանձին նայենք, գուցե այդքան էական նշանակություն չունենա, բայց իր հավաքական իմաստով տեղի է ունենում լրջագույն հանցագործություն, ամենածանր հանցագործություններից մեկը, որը կարող է իրականացնել պետական պաշտոնյան»։

ԱԺ պատգամավորները կարո՞ղ են պահանջել, որպեսզի Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու հիմքերը ներկայացվեն, ինչպես նաև հրապարակվի, թե ինչ պետական գաղտնիք է նա հրապարակել, հարցրեցինք իրավապաշտպանին։

«Քվեարկելուց առաջ որոշակի տեղեկատվություն պետք է տրամադրեն, որովհետև նորմալ երկրում մարդիկ պետք է հասկանան՝ անհրաժեշտություն կա՞ գործընթացներ սկսելու, կալանովերելու և այլն, թե՞ չէ։ Բայց, քանի որ մեր խորհրդարանն այն խորհրդարանն է, որը պատրաստ է դատարկ թղթի տակ էլ ստորագրել, եթե դա ասել է Նիկոլ Փաշինյանը, մանդատներից հրաժարվեք՝ առանց որևէ խոսքի, շնչի, գործողության, հետևաբար՝ ումի՞ց ինչ եք ուզում»,- եզրափակեց Կարապետյանցը։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին