Ներքին Խոսք Միտք 1 տարի առաջ - 20:00 04-12-2024

5-10 հազար դրամի համար ոտնահարվելու է Մայր օրենքը․ մեքենաների ներսը կնկարահանվի

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Չնայած Նիկոլ Փաշինյանը մի ժամանակ հայտարարում էր, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին տուգանքի մատերիալ չէ, այնուամենայնիվ իր պաշտոնավարման վեցուկես տարիների ընթացքում կառավարության ներկայիս ղեկավարը հակառակն ապացուցեց։ Վերջին տարիներին քաղաքացիների տուգանքները, զանազան հարկերն ու տուրքերը շարունակաբար աճում են, ընդ որում՝ դա տեղի է ունենում երկրչափական պրոգրեսիայով։

Ավելին՝ քաղաքական իշխանությունները մտադիր են առաջիկայում համապատասխան օրենսդրական փոփոխություններ կատարել և տեսանկարահանող սարքերի միջոցով տուգանել այն վարորդներին, ովքեր մեքենայի ղեկին կծխեն, կխոսեն հեռախոսով և այլ խախտումներ կանեն։

Oragir.News-ի հետ զրույցում փաստաբան Վահան Հովհաննիսյանը նշեց, որ այս փոփոխությունների նախագիծը դեռևս առկա չէ, դրան չեն ծանոթացել, սակայն այդ մտադրության մասին հայտարարել է Ներքին գործերի ներկայիս նախարար Արփինե Սարգսյանը՝ դեռևս այն ժամանակ, երբ զբաղեցնում էր փոխնախարարի պաշտոնը։ Նա հիշեցրեց՝ Սարգսյանը հայտարարել է, որ նախապատրաստվում են օրենսդրական փոփոխությունների այդ փաթեթը ներկայացնել Ազգային ժողով, որով նախատեսվում է նկարահանել նաև մեքենայի սրահը։

«Ավելին՝ ասաց՝ որպեսզի այդ օրենքը վարորդների համար շոկային չլինի, այդ փոփոխությունները պետք է հետզհետե իրականացվեն։ Հետևաբար՝ դեռևս բովանդակությանը ծանոթ չեմ, բայց ինչ վերաբերում է բուն նպատակին, ապա այն, ըստ տիկին Սարգսյանի, այն է, որպեսզի կանխվեն ու բացահայտվեն բոլոր այն վարչական իրավախախտումները, որոնք կատարվել են ավտոմեքենայի սրահում՝ ամրագոտի, ծխել, հեռախոսով խոսել և այլն»,- ասաց նա։

Վահան Հովհաննիսյանի համոզմամբ՝ այն միջոցները, որոնք ուղղվում են այս նպատակին համամասնորեն ամենևին նույնը չեն․ «Որովհետև պատկերացրեք՝ Սահմանադրական իրավունքների խախտմամբ վարչական իրավախտումների բացահայտմանը հասնելն ակնհայտ ոչ իրավաչափ գործընթաց է։ Այսինքն՝ 5-10 հազար դրամանոց տուգանքները բացահայտելու համար դիմում են սահմանադրական իրավունքների ոտնահարմանը․ մասնավոր անձնական կյանք, ընտանեկան կյանք, բնակարանի անձեռնմխելիության իրավունք և այլ, որովհետև ավտոմեքենան մեր օրենսդրությամբ հավասարեցված է բնակարանին՝ մեր օրենսդրության համաձայն, ու Սահմանադրությամբ արգելվում է այն նկարահանել»։

Փաստաբանն ընդգծում է՝ եթե անհրաժեշտություն կա սահմանադրական իրավունքներ խախտմամբ որոշակի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կամ քննչական գործողություններ իրականացնել, ապա դրանք իրականացվում են բացառապես դատարանի որոշմամբ։ Նրա խոսքով՝ այս դեպքում պետությունը՝ գործադիր իշխանությունը, ոստնահարում է դատական իշխանության իրավունքները, ինքն իրեն վերագրում է դատական իշխանության գործառույթներ, ու առանց դատարանի որոշման սահմանադրական իրավունքները խախտելու հնարավորություն է ստանում․ «Սա նոնսենս է, նման բան որևէ այլ պետությունում չի կարող լինել»։

Oragir.News-ի հարցին, թե այս փոփոխությունների ընդունումն ի՞նչ հետևանքներ կունենա՝ Վահան Հովհաննիսյանը պատասխանեց՝ հետևանքները մարդու իրավունքների տոտալ խախտումներն են լինելու։ «Ինչ վերաբերվում է մեր կողմից ձեռնարկվելիք քայլերին, ապա նախագծին կծանոթանանք, և կարծում եմ, որ Մարդու իրավունքների պաշտպանի միջոցով պետք է դիմենք Սահմանադրական դատարան։ Դա է միակ իրավական գործիքակազմը, որքանով կստացվի՝ չեմ կարող ասել»,- շեշտեց նա։

Վահան Հովհաննիսյանը հավելեց՝ չի կարծում, որ այս նախագծի վերաբերյալ միջազգային կառույցները որևէ տարբերվող գնահատական կամ տեսակետ կներկայացնեն։

Դավիթ Գույումջյան

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը