Մամուլ 1 տարի առաջ - 09:01 04-12-2024

Մարզերից վարորդներ են ուզում բերել Երևան․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում երեկ վաղ առավոտից գործադուլ էր,գործադուլ հայտարարած ավտոբուսների վարորդները աշխատանքային պայմանների բարելավում ու աշխատավարձերի բարձրացում են պահանջում։ Մեզ պատմեցին,որ քաղաքային իշխանությունները նախապես խոստացել են տոմսային միասնական համակարգի գործարկումից եւ հետո բարձրացնել վարորդների աշխատավարձերը, սակայն խոստումը չեն կատարել, իսկ նախկին՝ ստվերային շրջանառությամբ աշխատած վարորդները հույս ունեն, որ համախմբված գործադուլով կարող են հասնել նպատակին, քանի որ քաղաքային իշխնությունը ամեն ինչ կանի հասարակական տրանսպորտի պատճառով բարձրացած հանրային դժգոհությունը բունտի չվերածելու համար:

Սակայն իշխանությունը հակաքայլերի անցավ, երեկ տեղում մի քանիսին ազատեցին աշխատանքից` փորձելով բռնել մյուսների վախը եւ վերադարձնել աշխատանքի, սակայն հարցը դրանով չլուծվեց, մի քանիսն ընդամենը վեադարձան, երեկոյան արդեն լուրեր կային,որ իրավապահներն են «դուրս եկել» վարորդների վրա, իսկ իշխանությունը ոտուձեռ ընկած ինչքան համայնքային հիմնարկ ու մարզային կառույց ունեն, հրահանգել են, որ վարորդ ուղարկեն երեւան, որ այսօր ավտոբուսները վարեն եւ քաղաքը կաթվածահար չլինի:

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին