Արտաքին 1 տարի առաջ - 19:24 02-12-2024

Եվրոպական հեռարձակողների միությունը դատապարտել է Վրաստանում լրագրողների վրա հարձակումները

Եվրոպական հեռարձակողների միությունը դատապարտել է Վրաստանում լրագրողների վրա հարձակումները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունը։

«Բողոքի ցույցերի ժամանակ տասնյակ լրագրողներ ու լրատվամիջոցների ներկայացուցիչներ վիրավորվել են հատուկ նշանակության ջոկատի կողմից, այդ թվում՝ Հանրային հեռարձակողի աշխատակից Դավիթ Բեժանիշվիլին, որը վիրավորվել էր հանրահավաքի ժամանակ։ Բացի այդ, մեզ անհանգստացնում է շաբաթավերջին ցուցարարների կողմից Հանրային հեռարձակողի շենք բռնությամբ ներխուժելու փորձը», - միության հայտարարությունից հատված է մեջբերում Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունը։

Եվրոպական հեռարձակողների միությունը միանգամայն անընդունելի է անվանել լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ բռնության կամ ահաբեկման բոլոր գործողությունները։

«Լրատվամիջոցների ազատությունը ցանկացած ժողովրդավարական հասարակության հիմնաքարն է, Եվրոպական հեռարձակողների միությունը կոչ է անում բոլորին պաշտպանել այս հիմնարար իրավունքը և ապահովել լրագրողների ազատ և անվտանգ աշխատանքը Վրաստանում շարունակվող բողոքի ակցիաները լուսաբանելիս», - ասվում է Եվրոպական հեռարձակողների միության հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է