Արտաքին 1 տարի առաջ - 21:13 01-12-2024

Վրաստանում ցույցերը շարունակվում են. Զուրաբիշվիլին հանդես կգա հայտարարությամբ

Վրաստանի ողջ տարածքում շարունակվում են բողոքի ակցիաները։ Մայրաքաղաքում բազմահազարանոց ցույցերից բացի, քաղաքացիները հանրահավաք են անցկացնում նաև Բաթումում, Քութայիսում, Թելավիում, Զուգդիդիում, Փոթիում, Խաշուրիում և Գորիում, տեղեկացնում է Gruzia Online-ը։

Դժգոհ քաղաքացիները դեմ են կառավարության ՝ ԵՄ-ին անդամակցության բանակցությունները դադարեցնելու որոշմանը։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդես կգա հայտարարությամբ, տեղեկատվությունը տարածել է նախագահի աշխատակազմը:

Նախագահի ճեպազրույցը Աթոնելիի նստավայրում նշանակված է ժամը 21:00-ին:

Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահը հանդիպում է քաղաքական կուսակցությունների առաջնորդների հետ՝ երկրում ընթացող գործընթացների շուրջ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով:


Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում