Ներքին Խոսք 1 տարի առաջ - 22:00 29-11-2024

Ծանր տարի է սպասվում․ արտարժույթի տատանումները ՀՀ-ում գնաճն անխուսափելի են դարձնում

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Տարադրամի փոխարժեքի շուկայում կրկին տատանումներ են․ վերջին օրերին դոլարն ու եվրոն հայկական դրամի նկատմամբ արժևորվում են, ռուսական ռուբլին, ընդհակառակը, արժեզրկվում։ Շաբաթներ առաջ էլ՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում Թրափի հաղթանակից հետո, եվրոն արժեզրկվում էր, իսկ մյուս արժույթները կայուն իրավիճում էին։

Oragir.News-ի հետ զրույցում տնտեսագետ, «Հայաքվե» նախաձեռնության անդամ Հրայր Կամենդատյանը նշեց՝ այս տատանումների պատճառները տարբեր են, քանի որ դրանք շոշափում են մի քանի երկրների արտարժույթային հաշվեկշիռները։

Կամենդատյանի դիտարկմամբ՝ ռուսական ռուբլու արժեզրկումը պայմանավորված է այդ երկրի ռազմական ծախսերով․ «Ռազմական ծախսերն անընդհատ մեծանում են, բյուջեի վրա մեծ ծանրություն ստեղծում, իսկ տնտեսական պոտենցիալն էլ բավականին նվազում է՝ կապված եվրոպական հաճախորդներից ու տեխնոլոգիաներից կտրվելու հետ։ Հիմնականում սա է պատճառը, քանի որ արտարժույթի փոխարժեքն արտահայտում է նաև այդ երկրի տնտեսական պոտենցիալը»։

Տնտեսագետը նշեց՝ Հայաստանի պարագայում դոլարի դիրքերի ամրապնդումը կապված է մեր տնտեսությունում սպասվող մեծ ռիսկերի հետ։ Ըստ նրա՝ առաջիկայում շոկային իրավիճակներ են սպասվում, որոնք կապված են ռուս-ուկրաինական բախման հետևանքով Հայաստանի տնտեսության վրա եղած արտաքին ազդակների թուլացման հետ։ «Որովհետև այն մարդկանց խումբը, որը պետք է Հայաստան գար, իր հետ գումարներ բերեր, աշխատեր, այդ մարդիկ 2022-2023 թվականներին եկան, սակայն 2023-ի վերջին նրանց զգալի մասը հեռացավ արդեն։ Սրանք իրար հետ փոխկապակցված հարցեր են, ու մակրոտնտեսական ցուցանիշներն արդեն վկայում են, որ մեզ դժվար տարի է սպասվում»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է դոլարի և եվրոյի արժևորմանը, ապա Կամենդատյանն ընգծում է, որ դրանք սկզբունքորեն իրար հետ կապված չեն։ Նա շեշտեց՝ դա բավական բարդ հարց է և կապված է ֆեդերալ ռեզերվի քաղաքականության հետ։ «Կոնկրետ այս դեպքում ֆեդերալ ռեզերվի քանակային աշխուժացման քաղաքականություն կա՝ ընտրությունների մեջ գումարներ ներդնելու, այս պահին հիմնականում նման գործառույթներ տեղի չեն ունենում, որովհետև տեղի է ունենում 2 վարչախմբերի փոփոխման՝ տեղերի զիջման գործընթաց, ուստի մինչև հունվարի 20-ը այս քաղաքականության մեջ մեծ, անկյունաքարային փոփոխություններ չեն լինելու։ Եվրոպական Կենտրոնական բանկի հետ կապված էլ ասեմ՝ իրենք էլ մեծ խնդիրներ ունեն, որովհետև Արևելյան Եվրոպայի երկրների տնտեսություններին հատկացվող օգնությունների ծանր բեռը մնում է իրենց ընդհանուր բյուջեի հետ»,- ասաց նա՝ նշելով, որ ներկայումս տեղի ունեցող փոփոխությունները կարճաժամկետ բնույթ են կրում, իսկ լուրջ փոփոխությունների կարող ենք սպասել հունվարի 20-ից հետո։

Oragir.News-ի հարցին՝ արտարժույթի շուկայում նկատվող այս փոփոխությունները գնաճի կհանգեցնե՞ն՝ Հրայր Կամենդատյանը դրական պատասխանեց։ Նրա խոսքով՝ գնաճն անխուսափելի է լինելու, քանի որ Հայաստանի ապրանքաշրջանառության մեծ մասը, օրինակ՝ հիմնական սպառողական զամբյուղում տեսակարար մեծ կշիռ ունեցող ապրանքները, կապված են Ռուսաստանի Դաշնության հետ։

«Եթե Ռուսաստանի Դաշնությունում ինֆլյացիոն հոսքերը մեծանալու են, տնտեսվարողների և դեպի Հայաստան ապրանքներ արտահանողների նկատմամբ ծանրաբեռնվածությունն ավելանալու է, ապա իրենք փորձելու են իրենց կորուստները որոշ փոխհատուցել ապրանքների գները բարձրացնելու միջոցով։ Եթե ներքին շուկայում գների բարձրացումը ռուսական օրենսդրության բավականին խիստ արգելքների հետ է կապված, ապա արտահանման հետ կապված այդ արգելքները չեն աշխատում։ Հետևաբար, Հայաստանը՝ որպես փոքր սպառող, կախված է Ռուսաստանի գնաճի մակարդակից ու արտահանման հետ կապված կարգավորումներից ու ֆիլտրերից»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»