Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 10:00 27-11-2024

Ոչ թե 5%, այլ 44,34%. հարկային բեռն 8 անգամ բարձրացնելն անտրամաբանական է. տնտեսագետ

ԱԺ-ի հաստատմանն է ներկայացվել հարկային փոփոխությունների մասին նախագիծ, որի հաստատման դեպքում Հայաստանում մասնագիտական գործունեություն իրականացնելու համար 44,34% ընդհանուր պետական վճար է սահմանվելու։ Խոսքն առայժմ վերաբերում է ոչ բոլոր մասնագիտական ծառայություններին։

Oragir.News-ի հետ զրույցում տնտեսագետ Սուրեն Պարսյանը նշեց, որ սա անտրամաբանական, անարդար վիճակ է։ Եվ որ այսպես կտրուկ հարկ բարձրացնել չի կարելի։

«Ներկայումս հաշվապահական, փաստաբանական կամ իրավաբանական ծառայություններ մատուցող ԱՁ-ները, ՍՊԸ-ները վճարում են 5 տոկոս շրջանառության հարկ, նոր առաջարկվող փոփոխությունով, ըստ էության՝նրանց հարկային բեռը մոտավորապես 8 անգամ ավելանում է։

Այս գործունեության տեսակների պարագայում հիմնականում ներդրումը բիզնեսի մեջ դա աշխատանքն է, ի տարբերություն` ենթադրենք արտադրության, որի պարագայում հումք են գնում, վառելիք են օգտագործում։ Դրանք ծախսեր են, որ կարելի է նվազեցնել։ Այս ոլորտում հիմնական ծախսն աշխատավարձն է, մարդու ներդրումը։ Օրինակ ԱՁ-ն տարբեր կազմակերպությունների հետ պայմանագիր է կնքել հաշվապահական ծառայություններ է մատուցում, պետք է մոտավորապես 35-40 տոկոս հարկ վճարի իր ընդհանուր շրջանառությունից։ Այն դեպքում, երբ որ նույն հաշվապահն աշխատանքի ընդունվեր այլ կազմակերպություններում վճարելու է 20 տոկոս եկամտահարկ, 5 տոկոս՝ կուտակային։ Այսինքն՝ ստացվում է, որ ավելի լավ է ինքն աշխատող գրանցվի ինչ-որ մի տեղ, քան ԱՁ բացի»,- մանրամասնեց նա։

Տնտեսագետի պնդմամբ` այս հարկային բեռն ազդելու է նրա վրա, որ մարդկանց մի զգալի մասը դադարեցնեն բիզնեսի գործունեությունը, գրանցվեն որպես աշխատող կամ նվազեցնեն շահույթը։ Իսկ այս ամենն առանց հետևանք չի մնա։

«Շահույթը նվազեցնելու դեպքում որակն է նվազելու։ Նաև, եթե ԱՁ-ների մի մասը փակվեց, հնարավոր է այս դաշտի որոշակի խոշորացում տեղի ունենա, իսկ փոքր և միջին բիզնեսն ինչպես ցանկացած, այդպես էլ մեր երկրի պարագայում, միջին խավ ձևավորող կարևոր գործոն է»,- եզրափակեց Պարսյանը։

Նշենք, որ եթե ԱԺ-ն հաստատի հարկային փոփոխությունների այս փաթեթը, ապա 1 մլն դրամ ամսական եկամուտ ստացող ԱՁ-ն պետք է վճարի․
ԱԱՀ՝ 16,67% - 166,700 դրամ
Շահութահարկ՝ 23% - 191,659 դրամ
Սոց․ վճար՝ (5%-10%) - 75,000 դրամ
Դրոշմանիշային վճար՝ - 10,000 դրամ
Ընդհանուր՝ 443,359 դրամ նվազում է 1մլն դրամի համարժեք ծառայություն մատուցող ԱՁ-ից կամ ՍՊԸ-ից` ՀՀ-ում ձեռնարկատիրական մասնագիտական գործունեությունը իրականացնելու համար։
Այս թիվը համարժեք է ընդհանուր եկամտի 44,34%-ին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր