Արտաքին 1 տարի առաջ - 22:41 26-11-2024

Չինաստանը ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել քաղաքական շահարկումները

Պեկինը կոչ է անում Միացյալ Նահանգներին դադարեցնել չինական ձեռնարկությունների նկատմամբ քաղաքական մանիպուլյացիաներն ու անհիմն ճնշումները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Չինաստանի առևտրի նախարարությունը։

Ավելի վաղ Վաշինգտոնը պատժամիջոցներ էր սահմանել ևս 29 չինական ընկերությունների նկատմամբ, որոնց ԱՄՆ-ի իշխանությունները կասկածում են Սինցզյան-Ույղուրական ինքնավար մարզում հարկադիր աշխատանք կիրառելու մեջ:

«ԱՄՆ-ի մոտեցումն իրականում ոչ մի հիմք չունի, դա ահաբեկչություն է մարդու իրավունքների պաշտպանության պատրվակով և տնտեսական հարկադրանքի տիպիկ օրինակ է: Չինաստանը խստորեն դատապարտում է նման վերաբերմունքը և կտրականապես դեմ է դրան, ինչի առթիվ Պեկինը խիստ հայտարարություններ է հղել ԱՄՆ-ին», - ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Չինաստանը վճռականորեն դեմ է հարկադիր աշխատանքին, և Սինցզյանում այսպես կոչված հարկադիր աշխատանք չկա։

«ԱՄՆ-ն, առանց որևէ կոնկրետ ապացույցի պատժամիջոցներ է սահմանել չինական ձեռնարկությունների դեմ պարզապես այն պատճառով, որ նրանք Սինցզյանից նյութեր են գնել կամ Սինցզյանից աշխատողներ են վարձել, ինչի արդյունքում լրջորեն ոտնահարվում է Սինցզյանի բնակչության հիմնական իրավունքները, վնասվում Սինցզյանի և հարակից ընկերությունների օրինական իրավունքներն ու շահերը և խաթարվում է մատակարարման շղթաների կայունությունն ու անվտանգությունը», - հավելել է Չինաստանի առևտրի նախարարությունը:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ