Ներքին 1 տարի առաջ - 12:15 20-11-2024

«Իմ քայլը» շարժման խմբի անդամ, փոխթաղապետ․ ՔՊ հաջորդ պատգամավորները

Նախարարների, ուժային կառույցների ղեկավարների և ՊԵԿ նախագահի հրաժարականներին հաջորդում են նաև Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հրաժարականները։

Երեկ պատգամավորական մանդատը վայր դրեց ՔՊ-ական Նարեկ Զեյնալյանը։ Տեղեկություններ կան, որ ՔՊ վարչության երեկվա նիստում որոշում է կայացվել, որ մանդատը պետք է վայր դնի նաև վերջերս ՔԿ նախագահի հետ ԱԺ-ում վիճաբանած, բազմաթիվ սկանդալային պատմությունների կիզակետում հայտնված Հովիկ Աղազարյանը։ Վերջինս, սակայն, տեղեկությունը ո՛չ հերքել է, ո՛չ էլ հաստատել։

Oragir.News-ը ներկայացնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հաջորդ համարներին, որոնք գործող կարգի համաձայն պետք է փոխարինեն մանդատները վայր դրած պատգամավորներին։

Հաջորդ համարը «Իմ քայլը» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ալեքսանդր Ավետիսյանն է: Վերջինս 2018-ին եղել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, 2019-ին էլ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով դարձել է ԱԺ պատգամավոր։

Ալեքսանդր Ավետիսյանը 1993-1996 թվականներին թղթակցել է «Բանբեր», «Լրագիր», «Ազգ» և մի շարք այլ պարբերականների: 1998-1999թթ. աշխատել է «Գրանդ Տոբակո» հայ-կանադական համատեղ ձեռնարկության գովազդի և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ: 1999-2017թթ. զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ:

Արդյոք Ավետիսյանը կվերցնի՞ պատգամավորական մանդատը, ավելի ճիշտ՝ արդյոք Նիկոլ Փաշինյանը կողմ կլնի՞, որ Ավետիսյանը վերցնի պատգամավորական մանդատը, պարզ կլինի առաջիկայում։ Համենայն դեպս մեզ չհաջողվեց կապ հաստատել ՔՊ-ականի հետ և այս հարցի պատասխանը լսել նրանից։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաջորդ համարը Ջուլիետա Ազարյանն է, վերջինս զբաղեցնում է Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալի պաշտոնը։

Ազարյանն այս պաշտոնում փոխարինել է սկանդալային պատմություններով հայտնի Ներսես Պողոսյանին։

Ի դեպ, մամուլում տեղեկություններ կան, որ Ջուլիետա Ազարյանը և նոր կադրերով փոխարինված թիմը ճնշումներ են գործադրում թաղապետարանի ենթակայության տակ գտնվող բազմաթիվ հաստատությունների աշխատակիցների նկատմամբ, պարտադրում դառնալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, իսկ ովքեր հրաժարվում են՝ ազատում են աշխատանքից։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել Ջուլիետա Ազարյանի հետ՝ պարզելու, թե արդյոք պատրաստվո՞ւմ է վերցնել պատգամավորական մանդատը, նման հարց քննարկվե՞լ է իր հետ, թե՞ ոչ, սակայն թաղապետարանի աշխատակիցն ասաց, որ այդ պահին չենք կարող զրուցել Ազարյանի հետ, հեռախոսահամար թողնենք, իրենք կապ կհաստատեն։

Ի դեպ, Ջուլիետա Ազարյանը հետ չի մնում թիմակիցներից և ակտիվ քաղաքական գրառումներ է կատարում։ Նա, անդրադառնալով Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը՝ ֆեյսբուքյան իր էջում գրել էր.

«Գուբերնիստական շարժումն արդեն տապալվել է, բայց պարոն Գալստանյանին չեն ասում, որ տրամադրությունը չընկնի»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը